«Հիպերմոլը բացման արարողության ժամանակ հոսանքազրկվեց»․ Նիկոլ Փաշինյան

«Պետությունը պետք է շատ արագ վերցնի ՀԷՑ-ի կառավարումը և հետագա գործընթացները՝ պետականացման և ընկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ, պետք է արագ և արդյունավետ իրականացնենք»,- կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ «բոլոր գծերն անցել են»։
Նա նաև պատմեց, որ երեկ մասնակցել է «Հոմպլեքս» հիպերմոլի բացման արարողությանը, որի ժամանակ այն հոսանքազրկվել է: «Պատկերացնո՞ւմ եք, մարդիկ 70 մլն դոլար ներդրում են արել և չեն կարողանում նորմալ բացման արարողություն անել»,- ասաց Փաշինյանը։
Խոսելով պետականացման գործընթացի մասին՝ նշեց․ «Հարցը քաղաքական մակարդակով մենք քննարկել ենք, քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում։ Ես գիտեմ, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նույնպես քննարկումներ է ունեցել և համատեղ աշխատանքով օրենքի նախագիծ է արդեն օրակարգում ընդգրկված։ Արտահերթ նիստով համապատասխան օրենսդրական փոփոխությունները կիրականացվեն, և շատ արագ, ես կարծում եմ, որ այդ առաջին անհրաժեշտ գործողությունը տեղի կունենա, այսինքն դրա իմաստը կլինի այն, որ պետությունը, կառավարությունը կստանձնի ՀԷՑ-ի կառավարումը, և այդ կետից սկսած արդեն մենք ավելի հանգիստ պայմաններում հետագա սցենարները կքննարկենք, թե ինչ սցենարով ենք գնում, բայց ես էլի ուզում եմ մի ռազմավարական հարցի անդրադառնամ, որ որևէ սցենարով էլ գնանք, մենք ինչ որ պահի պետք է ապահովենք «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության հնարավորությունը»։ Փաշինյանի խոսքով ՀՀ քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան այդ բաժնետոմսերը ձեռք բերել։
Նա նաև հիշեցրեց, որ քննարկումներ են եղել ՀՀ էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման մասին և իր գնահատմամբ՝ այս տարիների ընթացքում ատոմակայանի համարյա երկու հզորության արևային հզորություններ ենք գեներացրել։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
35303.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
35403.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
38803.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
41103.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
32803.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
117302.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
41701.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
145201.09.2026, 18:06