«Երեկ դատարանի դիմաց տասնյակ հոգևորականներ պետք է լինեին»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
![]() 210 Հինգշաբթի, 26 հունիսի, 2025 թ., 15:42 Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը շուտով կգնա Վեհափառի ետևից։ Չեմ ուզում չարագուշակ բաներ խոսել, բայց մտածում եմ, որ Նիկոլը կարող է և հասնել իր նպատակին։ Համենայն դեպս, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին կալանավորելու, Սրբազան Պայքարի կողմնակիցներին հետպանդելու հետ կապված Եկեղեցու արձագանքը, ցավոք, այլ բան մտածելու առիթ չի տալիս։ Դատարանի դիմաց երեկ տասնյակ հոգևորականներ պետք է լինեին։ Արքեպիսկոպոսներ, վարդապետեր, քահանաներ… Բայց նրանք չկային։ Փոխարենը Գերագույն Հոգևոր Խորհուրդը երեկ դատապարտում էր «հիշյալ գործընթացը Եկեղեցու հետ արհեստականորեն կապակցելու և Մայր Աթոռի անունը շահարկելու դիտավորությունը»։ Այսպիսինն է մեր օրերի իրականությունը։ Ամեն թուլություն իր ետևից հաջորդն է բերում։ Հերթը Եկեղեցունն է, Վեհափառ Հայրապետինը… Իհարկե, ամենքիս պարտքն է ամեն ինչ անել, որպեսզի Նիկոլը ջախջախվի Եկեղեցու դեմ սանձազերծված այս կռվում։ Ու հաստատապես ամեն ինչ կանենք։ Բայց, ցավոք, շատ ավելի թույլ դիրքերից, քան երեկ ունեինք։ Որովհետև մեր երկրում արքեպիսկոպոս են կալանավորում, իսկ Եկեղեցին ահա այդպես է արձագանքում»։ Աղբյուրը` Հրանտ Մելիք-Շահնազարյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
