Երկուշաբթի, 30 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Այս ամենին կմիանա թուրքական կապիտալը. դաժան է լինելու». Զարուհի Մուրադյան

«Այս ամենին կմիանա թուրքական կապիտալը. դաժան է լինելու». Զարուհի Մուրադյան
219
Այսօր, 02:06

Նկարչուհի Զարուհի Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայ ժողովրդի դեմ հիբրիտային պատերազմը նորանոր ձևեր է ստանում: Գարշելի, կեղծ անունը կրող «կրթվելը նորաձև է» ծրագիրը ընթանում է մանրամասն մշակված սցենարներով: Մասնակցում են լուրջ ֆիլտրացիա անցած համախոհները, պատահական ոչ ոք չի կարող այդ դահլիճում հայտնվել: Մանրամասն մոնտաժվում են վիդեոները: Հանդիպումները զուգորդվում են համերգներով և երաժիշտներին նվիրված ծափերը մոնտաժվում են անխնա կրթողների ելույթներին: Կարծում եմ՝ կասկած չկա, որ այս բոլոր վիդեոները օգտագործվելու են նախընտրական հոլովակներում, և դուք տանը նստած սարսափով մտածելու էք, որ իրենք լիքը ձայն ունեն: Մի խաբնվեք, նայեք ամեն բան խորքային: Այս ամենին, կարծում եմ, կմիանա թուրքական կապիտալը: Դաժան է լինելու»: