Երկուշաբթի, 30 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Իրանի նախագահի հատուկ օգնականն այցելել է ռմբակոծությունից տուժած թեհրանահայ ընտանիքին

Իրանի նախագահի հատուկ օգնականն այցելել է ռմբակոծությունից տուժած թեհրանահայ ընտանիքին
158
Երեկ, 21:42

Իրանի նախագահի հատուկ օգնական, Էթնիկ, կրոնական և դավանանքային հարցերով խորհրդի նախագահ Հոջաթոլեսլամ Սեյեդ Մահմուդ Ալավին այսօր՝ կիրակի առավոտյան, այցելել է հիվանդանոցում գտնվող թեհրանահայ ընտանիքն, որը տուժել ու վիրավորում է ստացել սիոնիստական ​​ռեժիմի ռմբակոծության հետևանքով, գրում է parstoday-ը:

Ըստ «Ալիք» օրաթերթի, այցի ընթացքում հոջ. Ալավին տեսակցել է ծանր վիրավորում ստացած 72-ամյա Անահիտ Շահբազյանի հետ և նրան փոխանցել նախագահ Փեզեշքյանի բարեմաղթանքներն ու շուտափոյթ ապաքինում մաղթել նրան: Հայ ընտանիքի մյուս երեք անդամները մասամբ թեթև վերքերով հիվանդանոցից դուրս են գրվել դեպքի երկրորդ օրը: