Երկուշաբթի, 30 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Ստալինիզմն է վերադարձել Հայաստան՝ ողջ սիմվոլիզմով». Գեղամ Մանուկյան

«Ստալինիզմն է վերադարձել Հայաստան՝ ողջ սիմվոլիզմով». Գեղամ Մանուկյան
165
Երեկ, 20:00

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ստալինյան ռեպրեսիա ու նիկոլական «ժողովրդավարություն» զույգերը
Այսօր լուր տարածվեց, որ ԱԱԾ մեկուսարանում Բարգրատ և Միքայել սրբազանները նստած են նույն խցում։
Պատահականությո՞ւն, այլ խցերի բացակայությո՞ւն, թե՞ այլ պատճառ։
Պատճառը մեկն է՝ նիկոլական քինախնդրություն, արյունարբություն, վրեժխնդրություն։
Նախ դատախազության հաղորդագրության համաձայն՝ երկու սրբազաններին վերագրվող իբր արարքները կապակցվածություն ունեն։
Իսկ ցանկացած ոք, որ բանտարկություն է տեսել, քաջ գիտի, որ նախաքննության ժամանակ երկուսով ոչ միայն նույն խցում չեն հայտնվում, այլ անգամ միջանցքում ու այլ պայմաններում իրար անգամ հայացքով հանդիպելն է բացառվում։ ԱԱԾ մեկուսարանի իմ երկուսուկես տարվա փորձով եմ դա ասում։
Ստալինիզմն է վերադարձել Հայաստան՝ ողջ սիմվոլիզմով։
*2025-ին՝ Նիկոլի թվին, ԱԱԾ մեկուսարանում են նստած Բագրատ արք Գալուստանյանը եւ Միքայել արք Աջապահյանը։
*1937-ին՝ Ստալինի թվինին ՆԿՎԴ նկուղներում էին ու հետո գնդակահարվեցին Արտակ արք. Սմբատյանցը եւ Բագրատ արք. Վարդազարյանը։ Ի դեպ, վերջինիս անունով էլ ընծայվել է մեր սիրելի պայքարող Սրբազանը։
Կա միայն մեկ տարբերություն.
1937-ին դատում էր ՆԿՎԴ տրոյկան, հիմա մեկ մարդ՝ մասիս մելքոնյան»:

Աղբյուրը`   Գեղամ Մանուկյան