«Պետությունը կարող է պահպանել իր ռազմավարական ներկայությունը՝ դառնալով բաժնետեր»․ Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀԷՑ-ի IPO-ն՝ որպես լուծում։
Երբ բանը հասնում է անվտանգության հարցերին, կոնֆլիկտի լուծման լավագույն միջոցը կոմպրոմիսն է։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի շուրջ կուտակված լարվածության թուլացման և կառավարման թափանցիկության բարձրացման հնարավոր միջոցներից է IPO-ն (բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում)։
IPO-ն թույլ է տալիս․
- ներգրավել ներդրումներ համակարգի շարունակական արդիականացման համար,
- բարձրացնել ընկերության հաշվետվողականությունը շուկայի ու հանրության առջև,
- ձևավորել հանրային վերահսկողության գործիքներ առանց ոլորտի քաղաքականացման։
Ավելին, նման քայլը լիովին համահունչ է կառավարության կողմից որդեգրված էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման քաղաքականությանը՝ ապահովելով մրցակցային միջավայր, երկարաժամկետ կանխատեսելիություն ու հանրային վստահություն։
Այս պարագայում պետությունը կարող է պահպանել իր ռազմավարական ներկայությունը՝ դառնալով բաժնետեր՝ առանց անհարկի միջամտությունների։
ՀԷՑ-ի հարցում այսօր կոմպրոմիսն անհրաժեշտ է առավել քան երբևէ»։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
31013.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
90913.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
36712.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
35812.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
28012.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
67711.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
103511.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
31711.08.2026, 16:54