Նիկոլ Փաշինյանը քասթինգ է հայտարարել ՀԷՑ-ի պետական կառավարչի տեղի համար. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Չնայած ՀԷՑ-ի ազգայնացման գործը դեռ սաղմնային շրջանում է, սակայն մեր աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն արդեն քասթինգ է հայտարարել ՀԷՑ-ի պետական կառավարչի տեղի համար: Նա, երկրի կառավարումը թողած, հարցազրույցներ է անցկացնում թեկնածուների հետ։ Հիշեցնենք, որ ազգայնացումը պետք է իրականացվի պետական կառավարչի մասնակցությամբ։ Մեզ ասացին, որ պատկերը հուսադրող չէ, կադրերի դեֆիցիտ կա: Հավակնորդների թվում է նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը՝ «Չինգո» մականունով։ Փաշինյանը չի ցանկանում «դրսից» մարդ նշանակել, որ էլցանցերի մոտ 7 հազար աշխատակիցներին ընտրությունների ժամանակ ուղղորդեն իշխանության կողմը։ Հովակիմյանի պաշտոնական կենսագրության մեջ կարդում ենք՝ աշխատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում՝ որպես տեղամասի պետ, ԲԷՑ ՓԲԸ-ում՝ որպես մասնաճյուղի տնօրեն: 2018թ. եղել է ԲԷՑ ՓԲԸ գլխավոր տնօրենը, 2018-ից մինչև 2022թ. հուլիսի 21-ը՝ «Բիգ էներգո» ՍՊԸ-ի փոխտնօրենը, 2022թ. հուլիսին նշանակվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար»:

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
35303.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
35403.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
38803.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
41103.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
32803.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
117302.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
41701.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
145201.09.2026, 18:06