«Դիմադրողականության կենտրոնները վերացնելու ուղղությամբ է աշխատում»․ Սուրեն Սուրենյանց
![]() 245 Հինգշաբթի, 03 հուլիսի, 2025 թ., 00:42 «Պետական ռեկետի մասին օրենք է․ դա սեփականության վերաբաժանում է բոլշևիկյան մեթոդներով, կուլակաթափություն է, ինչպես էլ իրենք ձևակերպեն։ Դա բերելու է նրան, որ կապիտալը փախչելու է Հայաստանից»,- «24Նյուզ»-ի եթերում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով ՀէՑ-ը պետականացնելու հնարավորություն ընձեռող օրինագծի ընդունմանը։ Սուրենյանցի դիտարկմամբ՝ Փաշինյանը երկու խնդիր է փորձում լուծել։ «Առաջինը՝ անցումն է տոտալիտար կառավարման, հասարակական բոլոր ոլորտները վերահսկելու խնդիր է դնում։ Փաշինյանը, թերևս, հաշվարկել է, որ առանց այդ խնդիրների լուծման, չի կարող վերարտադրվել 2026 թվականին, ամեն ինչ անում է, որ 2026-ի ընտրությունները դառնան ձևական միջոցառումներ՝ առանց բովանդակության։ Հաջորդ փուլում որոշելու է՝ ով կարող է մասնակցել ընտրություններին․․․ Երկրորդը՝ «իրական Հայաստանի» կոնցեպտն է, որը թուրք-ադրբեջանական վասալիտետի քողածածկույթն է, և այդ կոնցեպտը ենթադրում է ազգային ինստիտուտների, ազգային քաղաքակրթական բոլոր արժեքների դեմ հետևողական պայքար։ Մարդը, որը խոստանում էր Հայաստանը ռուսական ուղեծրից տանել Արևմուտք, հիմա Հայաստանը դրել է թուրք-ադրբեջանական աքցանի մեջ, և դիմադրողականության կենտրոնները վերացնելու ուղղությամբ է հիմա աշխատում»,- պարզաբանեց քաղաքագետը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
