ՔՊ-ում համար մեկ է հայտարարված. «Հրապարակ»
![]() 246 Հինգշաբթի, 03 հուլիսի, 2025 թ., 08:54 «Հրապարակ»-ը գրում է. «ՔՊ-ում արդեն մի քանի օր է՝ համար 1 է հայտարարված, մեծից փոքր՝ բոլորը պարտավոր են քննադատել Բագրատ սրբազանի «հեղաշրջման պլանը», այդ շղթայում տեղավորել Սամվել Կարապետյանի և Աջապահյանի կալանավորումը: Ներառել նաև բոլոր նրանց, ովքեր կփորձեն պաշտպանել այս խմբին։ Փաշինյանը հասկացել է, որ իր դեմ կոնսենսուս է ձևավորվում, և ինքը չի մարսում ո՛չ Եկեղեցու դեմ արշավը, ո՛չ էլ Սամվել Կարապետյանի ու սրբազանների կալանավորումը։ Իսկ հուլիսի 4-ի երթը՝ ի պաշտպանություն Կարապետյանի, ընդհանրապես ցնցումների մեջ է գցել նրան, քանի որ տարբեր քաղաքական ուժեր են մասնակցելու, անգամ՝ Փաշինյանի նախկին թիմակիցներ: Երեկ Հայկ Մամիջանյանը հայտնեց, որ ՀՀԿ-ն կմասնակցի երթին, ասաց, որ իրենք կանգնելու են բոլոր նրանց կողքին, ովքեր Եկեղեցու պաշտպանությամբ են զբաղված։ Եվ անգամ երեկվա շոուն, որ ձեռնարկեցին իրավապահները՝ երթին ընդառաջ խուզարկելով «Տաշիրի» գլխավոր գրասենյակը, չի ձախողելու երթը։ Անգամ Սասուն Միքայելյանի ԵԿՄ-ն մտցրին խաղի մեջ, որը երեկ կոչ էր անում՝ ուշքի գալ, քանի որ ԱԱԾ-ն «Հոկտեմբերի 27-ի» նման «նախապատրաստվող 3 հանցագործություն է բացահայտել»։ Ի դեպ, անգամ թքած-կպցրած ձայնագրություններով չի ապացուցվում, որ ինչ-որ անձինք «Հոկտեմբերի 27» են նախապատրաստել»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
