«Սանահինի պատերը ճաք են տվել, անձրևաջրերը խարխլում են շինությունը»․ Վահե Լոռենց
![]() 245 Հինգշաբթի, 03 հուլիսի, 2025 թ., 21:24 Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի ֆեյսբուքյան գրառումը․ «Սանահինը՝ հայկական ճարտարապետության հոյակերտ կոթողներից մեկը, միջնադարյան Հայաստանի հոգևոր մշակութային խոշորագույն կենտրոններից մեկը, մեր աչքի առաջ կործանվում է։ Չնայած նրան, որ եկեղեցու տանիքը վերջերս (կարծեմ երկու անգամ) «վերանորոգվել» է, այնտեղ ամեն անձրևի ժամանակ անգամ եկեղեցու ներսում անձրևանոցով է պետք կանգնել։ Անձրևաջրերը պատերի արանքով թափանցում են ներս և ավելի խարխլում առանց այն էլ խարխլված և վթարային շինությունները։ Անգամ անզեն աչքով երևում է, որ եկեղեցու արտաքին պատերի քարերը որքան են իրարից հեռացել, շատ տեղերում՝ ճաք տվել և առկա է փլուզման վտանգ։ Եվ սա՝ մեր օրերում, մեր աչքի առաջ, համատարած անտարբերության պայմաններում։ Ի դեպ, համալիրում իբր, «վերանորոգման» աշխատանքներ են ընթանում։ Մասնավորապես, Զաքարյանների դամբարանի տանիքը արդեն գրեթե երկու ամիս է քանդել են, հեռացրել հին երեսպատման սալիկները, կես շարք նոր սալիկներ ամրացրել և․․․ դադարեցրել աշխատանքը։ Վերջին մեկ ամսվա ընթացքում այսօր չորրորդ անգամ էի Սանահին այցելում, շինարարական նյութերը տեղում էին, բայց, ո՛չ աշխատողներ կային, ո՛չ գործն է տեղից շարժվում։ Աղբյուրը` Վահե Լոռենց |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
