«Սամվել Կարապետյանի նկատմամբ իրավական աբսուրդի սկիզբը տրվել է Գլխավոր դատախազի կողմից»․ Արամ Վարդևանյան
![]() 183 Ուրբաթ, 04 հուլիսի, 2025 թ., 13:36 Փաստաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քիչ առաջ ինձ փոխանցեցին, որ Գլխավոր դատախազ տիկին Վարդապետյանն անդրադարձ է կատարել Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի հետապնդման վերաբերյալ իր կողմից հաղորդում տալու հանգամանքին: Քանի որ նշված հանգամանքը հրապարակել եմ ես, հետևաբար պատասխան-ակնարկը վերագրում եմ ինձ: Չնայած ես տիկին Գլխավոր դատախազի կողմից առավելապես հաստատումը այլ ոչ թե հերքումը լսեցի իմ կողմից ներկայացված պնդման, բայց եկեք ևս մեկ անգամ արձանագրենք. 1) Դատարանին քննիչի կողմից ներկայացված կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ ուղիղ արձանագրվել է, բառացի մեջբերում. «ՀՀ գլխավոր դատախազի՝ 2025 թվականի հունիսի 17-ի առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդումը», 2) Դատարանի կողմից հիմնավոր կասկածն իբրև հիմնավորող դատողություններում, բառացի մեջբերում. «մասնավորապես՝ ՀՀ գլխավոր դատախազի՝ 2025 թվականի հունիսի 17-ի առերևույթ հանցանքի մասին հաղորդմամբ»: Այստեղ նկատելի է, որ Քննիչը հատուկ ընդգծում է, որ Գլխավոր դատախազը «պատշաճ» հաղորդում է ներկայացրել, իսկ Դատարանը որոշել է այդ եզրույթը չօգտագործել: Աղբյուրը` Արամ Վարդևանյան |
«Երբեք այսքան «ձրի» չեմ երթևեկել, որքան՝ «Թելսել»-ի շնորհիվ». Մհեր Արշակյան
3323:36«Ոչ մի արցախցի չէր լքի Արցախը, եթե այն չհանձնեին». Հրանտ Թոխատյան (տեսանյութ)
10623:12«Վարչական շրջանում լույսերը անջատված են, փոսերը՝ մարդաբոյ». Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
7623:00«Իրանը փաստացիորեն վերահսկողություն է հաստատում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ». ԻՀՊԿ (տեսանյութ)
6722:30ԵՄ 18 երկիր խնդրել է 127 միլիարդ եվրոյի պաշտպանական վարկեր
15121:45«Ովքե՞ր են «հովանավորում» Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ պայքարը». Կարեն Հեքիմյան
14020:54Մարատ Աճեմյանը 11։0 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին և նվաճեց բրոնզ
12520:06Միքայել Աջապահյանը քաղբանտարկյալ է, պետք է րոպե առաջ ազատ արձակվի»․ Էդմոն Մարուքյան
11520:00