«Այս պահին երկու գործընթաց է գնում, մեկը իրական, մյուսը՝ ֆեյք»․ Սևակ Հակոբյան
![]() 232 Ուրբաթ, 04 հուլիսի, 2025 թ., 19:42 Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը թելեգրամյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Այս պահին Ստեփանակերտում իրական ու վտանգավոր գործընթացներ է իրականացնում թշնամին, իսկ Երևանում ֆեյք, բայց վտանգավոր գործընթացներ են»։ «Այս պահին երկու գործընթաց է գնում, մեկը իրական, մեկը՝ ֆեյք։ Իրական գործընթացը տեղի է ունենում մեր հայրենի, օկուպացված Արցախում։ Ստեփանակերտ են այցելել մի շարք երկրների ղեկավարներ, այդ թվում՝ մեզ բարեկամ Իրանի․ տեղի է ունենում տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը։ Իրական գործընթացն այն է, որ Ադրբեջանը նվեր է ստացել Լեռնային Ղարաբաղը, էնտեղից ջնջում է մեր հետքը ու ամրանում է մեր հողի վրա։ Այսօր ևս Ալիևը խոսել է ադրբեջանցիների Հայաստան գալու մասին, խոսել է, թե Հայաստանը այս 30 տարում Ադրբեջանին 150 մլրդ դոլարի վնաս է հասցրել․ հավանաբար՝ կմտնի փոխհատուցման հայցով։ Իրականն այն է, որ պատերազմից հետո Ադրբեջանը ոչ մի վայրկյան պարապ չնստեց, շարունակեց զինվել և շարունակեց իրեն նվիրած հաղթանակը կապիտալացնել, շատ երկրների տրամադրել իր կողմը, այդ թվում՝ Հայաստանին, որը սիրով ընկնում է իրենց գիրկը։ Կարդացինք, որ ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ՔՊ-ական անդամները չեն միացել Բաքվում հայ գերիների դատավարություններին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական ժառանգության պահպանության վերաբերյալ ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանի առաջարկություններին: Ֆրանսիան միացել է նախաձեռնությանը, Հունաստանը միացել է, Կիպրոսը միացել է, ՔՊ-ականներ Մարիա Կարապետյանը, Արթուր Հովհաննիսյանը, Լիլիթ Մինասյանը, Սարգիս Խանդանյանը չեն միացել։ Մյուս երկրների պատվիրակները զարմացել են, թե ինչու Հայաստանից չեն միանում, իսկ Ադրբեջանը ողջունել է ու ասել է, որ սա աննախադեպ է՝ հայ պատգամավորների ու Ադրբեջանի դիրքորոշումները համընկնում են։ Իրական գործընթացը սա է, ժողովուրդ ջան, իսկ ֆեյք գործընթացը այն է, ինչ տեղի է ունենում Հայաստանում։ Այսօր խորհրդարանը քննարկում էր ընդդիմադիր պատգամավորներ Սեյրան Օհանյանի, Արծվիկ Մինասյանի, Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության, իսկ Արթուր Սարգսյանին նաև կալանելու թույլտվության հարցերը։ Զեկույցը ներկայացնում էր դատախազը։ Գործի մեջ չեմ խորանա, որովհետև գորընթացն ինքը ֆեյք է, գործսարքոցի։ Ո՞նց կարելի է քննարկել մի դատախազի միջնորդություն, ճիշտ է, թե ոչ, եթե նույն դատախազը, այն էլ՝ գլխավոր դատախազը՝ «մենք մեր ձևով կմասնակցենք» արտահայտությունը ուղարկում է քննչական կոմիտե՝ որպես հանցանքի մասին հաղորդում»,- տեսանյութում նշում է Հակոբյանը։ Աղբյուրը` Սևակ Հակոբյան |
«Ուրախության մղումն այլևս չի ընկալվում՝ որպես հոգեվիճակ, այլ՝ որպես բարոյական դավաճանություն». Դավիթ Անանյան
4103:12ԱՄՆ-ն 7 տարվա մեջ ամենախոշոր պատժամիջոցներն է սահմանել Իրանի դեմ
14501:26«2020-ի հոկտեմբերի վերջին գործուղվեցինք ԱՄՆ. շատ մեծ գումար պետք է բերեինք». Հրանտ Թոխատյան (տեսանյութ)
13300:24«Մասնավոր հատվածն էր, որ ամեն ինչ անում էր հաղթանակի համար, բայց ոչ՝ պետական հատվածը». Հրանտ Թոխատյան
6300:12Կիևում և Ուկրաինայի մի շարք այլ քաղաքներում շարունակվում են բողոքի ցույցերը
132Երեկ, 23:50«Ընդդիմությո՞ւն է, թե՞ հագուստի դիզայներ ու վարսահարդար». Նարեկ Կիրակոսյան
167Երեկ, 23:42«Երբեք այսքան «ձրի» չեմ երթևեկել, որքան՝ «Թելսել»-ի շնորհիվ». Մհեր Արշակյան
135Երեկ, 23:36«Ոչ մի արցախցի չէր լքի Արցախը, եթե այն չվաճառեին». Հրանտ Թոխատյան (տեսանյութ)
247Երեկ, 23:12