24 մլն տարեկան եկամուտ, 2 բնակարան. ի՞նչ է հայտարարագրել Արարատ Միրզոյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո թերևս միակ ՔՊ-ականը, որ իր մաշկի վրա զգաց հանրության ցասումը, արտաքին գործերի ներկայիս նախարար Արարատ Միրզոյանն էր։
Արարատ Միրզոյանը մինչ քաղաքական ասպարեզ գալը տարբեր ընկերություններում է աշխատել հետազոտական կամ իրազեկման ծրագրերում։ Հայկ Դեմոյանը սկանդալային բացահայտումներ է արել նրա՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ունեցած աղմկոտ կենսագրության մասին։
2017-2018 թվականներին Միրզոյանը եղել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ։ 2018թ. մայիսից 2019թ. հունվար ամիսը եղել է ՀՀ առաջին փոխվարչապետը, ապա 2019 թ. հունվարից 2021թ. օգոստոս եղել է ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ, 2021թ. օգոստոսի 19-ին նշանակվել է արտաքին գործերի նախարար։
Գրեթե 4 տարի այս պաշտոնը զբաղեցնելով՝ Արարատ Միրզոյանը թանկարժեք կապիտալ է ձեռք բերել։
Նա 2024 թվականի համար հայտարարագրել է 2 անշարժ գույք՝ 1 բնակարան բազմաբնակարան շենքում և 1 անհատական շքեղ բնակելի տուն։
Արարատ Միրզոյանն ու կինը՝ Գոհար Աբաջյանը, առանձնատունը 112 մլն դրամով գնել են 2022-ի դեկտեմբերին Նաիրի համայնքում։
Բնակարանը գնել էին 2018 թվականին։
Նախարարը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։
Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 մլն 746 հազար դրամ և 22 հազար դոլար։
Կանխիկ դրամական միջոցները կազմել են 2 մլն 750 հազար դրամ և 37 հազար դրամ։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 24 մլն 771 հազար դրամ, որից 21 մլն 752 հազարն աշխատանքի վարձատրություն է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, իսկ 3 մլն 18 հազարը եկամտահարկի վերադարձ է։
Հետաքրքիր հանգամանքն այն է, որ նախկինում ապառիկով հեռուստացույց գնելու հայտից մերժված Միրզոյանը, ով այժմ ստանում է 24 մլն տարեկան եկամուտ, 2022 թվականին գնել է 112 մլն դրամ արժողությամբ առանձնատուն։ Թե որտեղից համեստ աշխատավարձ ստացող նախարարին այդ եկամուտը, հարցական է։
Եթե հաշվի առնենք, որ 2021-ին նա վաճառել է 34 մլն արժողությամբ բնակարան, միևնույնն է՝ 112 մլն դրամ գումարի մի մասն անհայտ ծագման է։ Նույնիսկ եթե որպես արդարացում նշվեն վարկային միջոցները, հարկ է հիշեցնել, որ հիփոթեքը «բնակարանի» համար է ձևակերպված, իսկ գնվածն «առանձնատուն» է Երևանին հարակից համայնքում։ Նշենք, որ նախարարի ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 26 մլն 643 հազար դրամ, որը բազմաբնակարան շենքում գտնվող բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, ինչը նշանակում է, որ առանձնատունը գնվել է հայտարարագրում չբացահայտված աղբյուրներից գոյացած գումարով»։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
29213.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
85513.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
34812.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
34012.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
27112.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
64911.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
99011.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
30811.08.2026, 16:54