«Էրդողանի հայտարարությունն ամենևին էլ ՀՀ-ի համաձայն լինելու մասին չէ». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Էրդողանն ասում է, որ Հայաստանն առաջ դեմ էր «զանգեզուրյան միջանցքին», հիմա դարձել է ավելի ճկուն: Ասում է օկուպացված Ստեփանակերտից վերադարձի ճանապարհին, որտեղ հանդիպել է Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ:
Հիշեցնեմ, մի քանի շաբաթ առաջ, Էրդողանը Լաչինից վերադարձի ճանապարհին հայտարարել էր, թե Իրանից ակնկալում է աջակցություն «զանգեզուրյան միջանցքին»: Դա, իհարկե, մինչև Իրանի դեմ 12-օրյա պատերազմն էր: Իրանը Էրդողանի այդ հայտարարություններին ուղիղ չարձագանքեց, բայց որ շատ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով հայտարարեց, որ չի լինի «զանգեզուրյան միջանցք»:
Հիմա, Էրդողանը վերադառնում է օկուպացված Ստեփանակերտից, որտեղ հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Փեզեշքիանի հետ խոսե՞լ է «միջանցքից»: Ենթադրում եմ, որ՝ այո:
Այդ հանդիպումից հետո հայտարարելով, որ Հայաստանի դիրքորոշումը դարձել է ավելի ճկուն, Էրդողանը փորձում է Իրանի ուղղությա՞մբ ինչ-որ բաներ «մոլորել», թե՞ Իրանի դիրքորոշումն է դարձել «ճկուն»:
Սա է, ըստ իս, այս պահին էականը, հատկապես այն շղթայի պայմաններում, որ արձանագրվեց վերջին օրերին: Ընդամենը արձանագրեմ որոշակի հաջորդականությամբ. Հունիսի 25-ին Հաագայում տեղի ունեցավ Էրդողան-Մակրոն փակ հանդիպում՝ ՆԱՏՕ գագաթնաժողովի շրջանակում, հունիսի 29-ին Մակրոնը հեռախոսազրույց ունեցավ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, նույն օրը՝ նաև Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ, ի դեպ, Մակրոնի հեռախոսազրույցը այն օր էր, երբ Երեւան էր ժամանել ԵՄ Բարձր հանձնակատար Կայա Կալլասը: Հուլիսի 1-ին եռամյա դադարից հետո տեղի է ունենում Մակրոն-Պուտին հեռախոսազրույց:
Ես չեմ կարող պնդել, որ ճանապարհների հարցը եղել է այս շղթայում պատճառահետևանքային առանցք, բայց, որ եղել է առանցքային հարցերից մեկը՝ ուղղակի, թե անուղղակի, համոզված եմ:
Ի դեպ, հենց այս ֆոնին է էական, որ մեջտեղ է բերվում տեղեկություն ամերիկյան առաջարկի մասին, այն դեպքում, երբ ԱՄՆ ինքը պաշտոնապես դեռ որևէ հոդաբաշխ տեսակետ չի արտահայտել ճանապարհների ապաշրջափակման հարցի վերաբերյալ:
Չմոռանանաք Չինաստանը, Կայա Կալասին Երևանում հյուրընկալելուց առաջ Արարատ Միրզոյանի այցը Պեկին, իսկ դրանից հետո՝ Շանհայի գործակցությանը անդամակցելու Երևանի մտադրության բարձրաձայնումը:
Այս պայմաններում, Հայաստանի դիրքորոշման «ավելի ճկուն» դառնալու մասին Էրդողանի հայտարարությունն ըստ իս ամենևին Հայաստանի՝ համաձայն լինելու մասին չէ: Ավելին, դա թերևս այն մասին, որ այդուհանդերձ էրդողանյան «միջանցքի» ակնկալիքը այդքան էլ իրատեսական չէ, ինչի պատճառով նա փորձում է հայտարարության մակարդակով ցույց տալ, որ հաջողում է:
Այդուհանդերձ, ինչպես նշել եմ այլ առիթներով, ճանապարհների դեբլոկադայի հարցում մարտահրավերներն ու ռիսկերը Հայաստանի համար բոլորովին միայն Թուրքիայի կամ Ադրբեջանի ակնկալիքները չեն: Պատահաբար չէ, որ մատնանշեցի ժամանակագական շղթան՝ հեռախոսազանգերի և այցերի, ցույց տալու համար, թե ինչ բարդ հանգույց է ճանապարհների այդ խնդիրը:
Թուրքիայի ակնկալիքը այդտեղ մարտահրավերներից մեկն է միայն»:

«Արդյո՞ք Թրամփը «սպանել» է ԹՐԻՓ-ի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը»․ Հակոբ Բադալյան
3200:12
«Ինձ մեղադրում են հայտարարագիր լրացնելու համար». Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
3300:00
«Քաղաքական հետապնդnւմների ռեկորդային ծավալի պայմաններում պետք է հիշեցնել՝ իրավունքը չի կարող նսեմացվել»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
37Երեկ, 23:30
«Արման Ծառուկյանը հրաժարվել է վերցնել Արցախի դրոշը»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
166Երեկ, 23:18
«Փաշինյանի հերթական քաղաքական հետապնդումն ու հաշվեհարդարն է»․ Արտակ Բեգլարյան
54Երեկ, 23:06
«Իբրև քաղաքական գործիչ են, բայց այդպես էլ չդարձան պետական գործիչ»․ Գոհար Ղումաշյան
62Երեկ, 22:42
Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել
74Երեկ, 21:42
«Ուժեղ բանակները կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ հրամանատարներ»․ Սենոր Հասրաթյան
63Երեկ, 21:18