Կիրակի, 06 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում, Փաշինյանը՝ բանակային խաղեր, որին բանակը չի մասնակցում». Ոսկան Սարգսյան

«Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում, Փաշինյանը՝ բանակային խաղեր, որին բանակը չի մասնակցում». Ոսկան Սարգսյան
191
Այսօր, 17:42

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանը բազում զորավարժություններ է անցկացնում, Փաշինյանը՝ բանակային խաղեր, որին բանակը չի մասնակցում
Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է տեղադրել, կից գրել․ «Երրորդ տարին անընդմեջ Տավուշի մարզում անցկացվում են Բանակային խաղերը»։
Ադրբեջանը անընդհատ զինվում է նոր զենքերով, բազում զորավարժություններ է անցկացնում Թուրքիայի, այլ երկրների հետ, Նիկոլ Փաշինյանն էլ շոու է անում, բանակային խաղեր անցկացնում, որին բանակը չի մասնակցում։ 3-րդ տարին անընդմեջ Տավուշում անցկացվող խաղերին մասնակցել են ԱԱԾ-ի թիմը, ՆԳ նախարարութան 2 թիմ, Քննչական կոմիտեի և արդարադատության նախարարության թիմերը. այդ խաղերին ինչո՞ւ են ներկա գտնվել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Դիլիջանի «արու» համայնքապետ Դավիթ Սարգսյանը։ Նիկոլ Փաշինյանը՝ որպես բանակային խաղերի կազմակերպման շարժառիթ, նշել է, որ այդ խաղերի հաղթողներին դրամական պարգևատրումները խթան են ծառայողների արհեստավարժության բարձրացման համար, խաղերը նաև ցուցիչ են, թե այդ ծառայություներն ինչպես են աշխատում իրենց մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ։ ԱԱԾ-ի, Քննչական կոմիտեի, ՆԳՆ-ի, արդարադատության նախարարության թիմերի ելույթներից ինչպե՞ս կարող են այդ համակարգերի աշխատանքի արդյունավետության ընդհանուր գնահատականը տալ»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան