«Զինվորների մայկաները, նասկիներն ու վարտիքները կերել ա, որ սենց տներ ա գցել»․ Վահագն Ալեքսանյան
![]() 310 Երկուշաբթի, 07 հուլիսի, 2025 թ., 12:42 «Եթե մեր ՊՆ նախարարը 2013-2016 թթ․ ընթացքում զբաղված էր Սևանի ափին հողեր զավթելով, վրեն ասաբնյակներ գցելով, պարզ ա, որ բանակի վիճակն էլ էդ պետք ա լիներ»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Սեյրան Օհանյանին վերագրվող մեղադրանքին։ «Եթե մենք խոսում ենք մայկաների ու վարտիքների մասին, ապա ձեր քաղաքական ղեկավարությունը զինվորների մայկաները, նասկիներն ու վարտիքները կերել ա, որ սենց տներ ա գցել»,- ասաց Ալեքսանյանը, ապա խոսքն ուղղելով «Հայաստան» խմբակցության պատգամավորներին, շարունակեց․ «Ձեր խմբակցության ասածն էն ա, որ դե Սեյրանը գնացել ա, պետական հողի վրա եքա ասաբնյակը գցել ա, լավ ա արել։ Ռազմականի աշխատողներին տարել, ասել ա ՝ պահակություն կանեք, լավ ա արել։ Վերջում բերե՞լ են մրցույթի, լավ են արել, մրցույթը Սեյրան Օհանյանի վարորդի սանտեխնիկ եղբայրը շահել ա, լավ ա արել։ Արծվիկ Մինասյանն էլ ընդամենը 50 հազար դրամով վարձակալելու թղթերն ա ստորագրել՝ առանց նշելու, որ վրան եքա կես միլիոնանոց գույք կա։ Է հետո՞, չգիտեմ, թե հետո դատարանում ինչ վճիռ կկայացվի, բայց իմ ընկալմամբ «լավ եմ արել 50 հազար դրամով վարձայակության եմ տվել, խի՞ պիտի չտայի որ»-ը լավ քաղաքական պաշտպանություն չի»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
