Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Սեյրան Օհանյանը և Արծվիկ Մինասյանը զրկվեցին անձեռնմխելիությունից

Սեյրան Օհանյանը և Արծվիկ Մինասյանը զրկվեցին անձեռնմխելիությունից
359
Երկուշաբթի, 07 հուլիսի, 2025 թ., 17:30

ԱԺ-ն 59 կողմ, 0 դեմ ձայներով համաձայնություն տվեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 59-ը։
Հիշեցնենք՝ Արծվիկ Մինասյանին ու Սեյրան Օհանյանին դատախազությունը մեղադրանք է առաջադրել նույն գործի շրջանակներում, որը վերաբերում է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի տարածքում Սեյրան Օհանյանի կողմից հողատարածք ձեռք բերելուն: