«Մենք հեռանում ենք․ 3 ժամ է թույլ չեն տալիս տեսնենք մեր պաշտպանյալներին»․ փաստաբաններ
![]() 163 Հինգշաբթի, 10 հուլիսի, 2025 թ., 12:14 Ինչպես հայտնել ենք ՀՅԴ երիտասարդներ են ձերբակալվել, տեղափոխել Երևան քաղաքի քննչական վարչություն։ Փաստաբաններին թույլ չեն տալիս հանդիպել իրենց պաշտպանյալների հետ։ Նրանք արդեն 3 ժամ է Քննչականի դիմաց սպասում են։ Փաստաբան Սերգեյ Հարությունյանի խոսքով ամեն օր բախվում են մի իրավիճակի, երբ արդեն գործ չունենք իրավունքի ու իրավաբանության հետ և որ այս ամենը շոու է. «Վստահ եմ, որ այս շենքում պրոֆեսիոնալ իրավաբաններ են, նրանք այս վարույթի նյութերին ծանոթանալով ու տղայի ցուցմունքը լսելուց հետո լիարժեք հասկացել ու պատկարացրել են, որ խոսք է գնում ընդամենը սպորտաձևի մասին»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը՝ շեշտելով, որ սպորտային խաղերի համար նախատեսված ինչ-որ գնդերի համար են ձերբակալել երիտասարդներին։ Նա ՀՅԴ ԳՄ անդամ Վահագն Մատինյանի պաշտպանն է։ Հարությունյանի խոսքով այս ամենը շոու է՝ հանրության ուշադրությունը շեղելու նպատակով։ Փաստաբան Սերգեյ Հարությունյանը հայտարարեց՝ պաշտպաններով որոշել են հեռանալ, քանի որ քննչական կոմիտեում չունեն անելիք։ «Մենք՝ փաստաբաններս, որոշում կայացրեցինք, որ մենք այստեղ անելիք չունենք, որովհետև սա հերթական ապօրինի «մասկի շոուն» է լինելու, հերթական ահաբեկչական ինչ-որ խմբավորում հայտնաբերելն է լինելու, նույնիսկ ՄԻՊ աշխատակիցների գալուց հետո թույլ չեն տվել մուտք գործել, հասկացել ենք, որ մեր մասնակցությունով մենք լեգիտիմացնելու ենք այս գործընթացը»,- ասաց նա։ |
Այսօր Հայաստանի անկախության հռչակագրի օրն է
2008:48Սպասվող եղանակի մասին (լուսանկար)
3608:24«Իսկ զեյնաբ լսելուց Սումգայիթի ու Բաքվի կոտորածների մասին չէիր լսո՞ւմ»․ Գայանե Ասլամազյան
9700:30«Միակ մարդը, որ բացարձակապես հայկական շահեր սպասարկող քաղաքական զրույց է անում, Բագրատ Սրբազանն է»․ Հովհաննես Ավետիսյան
7700:18«ՀԷՑ-ից ի՞նչ կա, զանգող-մանգող չի եղե՞լ»․ Հռիփսիմե Առաքելյան
241Երեկ, 23:42«Մոռացա՞ք այս տեսարանը»․ Մանուել Մանուկյան
81Երեկ, 23:18«Կարծում եմ՝ շատ լավ լուսանկար է»․ Թրամփ (տեսանյութ)
119Երեկ, 22:30«Բռնատիրությունն ու ռեժիմին ստրկամիտ ծառայությունն այսպես է լինում»․ Լիլիթ Գալստյան
82Երեկ, 22:24