Բնակարան, մեքենա, 28 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Արմեն Գրիգորյանը. «Ժողովուրդ»
![]() 86 Շաբաթ, 23 օգոստոսի, 2025 թ., 09:00 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ժպտուն դեմքով ողջագուրվող ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը արդեն 4-րդ տարին է, որ զբաղեցնում է այս պաշտոնը։ Գրիգորյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 8 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները՝ 28 մլն 522 հազար դրամ, որից 22 մլն 991 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ վարչապետի աշխատակազմից, իսկ 5 մլն 530 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից։ Ըստ հայտարարագրի՝ ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 45 մլն 338 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, ինչը մարելու համար էլ Գրիգորյանը ստացել է եկամտահարկի վերադարձ։ Նա վարկերի մարմանն ուղղել է 7 մլն 422 հազար դրամ։ ԱԽ քարտուղարը ՔՊ կուսակցության անդամ է»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
