Քաղաքական հետապնդումների հերթական ալիքն է սպասվում. «Հրապարակ»
![]() 89 Շաբաթ, 23 օգոստոսի, 2025 թ., 09:06 «Հրապարակ»-ը գրում է․ «Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ առաջիկայում քաղաքական հետապնդումների հերթական ալիքն է սպասվում, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է «զբաղվել» քաղաքական հակառակորդներով՝ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ընդդիմությամբ։ Իշխանության թիրախում այժմ հատկապես Գագիկ Ծառուկյանն է, մեզ ասացին, որ նրա դեմ տարբեր օղակներից փորձում են ցուցմունքներ կորզել, այս նպատակով էլ օրերս ձերբակալեցին նաեւ քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Վարդան Վարդանյանին՝ փողերի լվացման եւ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքներով։ Այլ ընդդիմադիրների ուղղությամբ էլ են աշխատում, չի բացառվում, որ ԱԺ նոր նստաշրջանը սկսելուն պես դատախազը գա Իշխան Սաղաթելյանի և Գառնիկ Դանիելյանի հետեւից՝ շինծու ահաբեկչության գործով, որով կալանավորված են Բագրատ սրբազանն ու շատերը։ Քաղաքական հակառակորդների նկատմամբ նոր հնարավոր հետապնդումների պատճառը թերեւս առաջիկա ընտրական գործընթացներն են, արդեն հայտնի է, որ Փաշինյանը բացել է արտահերթի «պանդորայի արկղը», եթե անգամ արտահերթի էլ չգնա, մեկ տարուց քիչ ժամանակ է մնացել հերթական ընտրություններին»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
