Հայցադիմում է ներկայացվել՝ կրկեսի շենքն ու հողատարածքը բռնագանձել հօգուտ ՀՀ-ի
![]() 260 Հինգշաբթի, 10 հուլիսի, 2025 թ., 14:00 Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը հայցադիմում է ներկայացրել «Երևանյան կրկես» ՍՊԸ-ի դեմ՝ պահանջելով բռնագանձում տարածելու միջոցով կրկեսի շենքը, օժանդակ շինություններն ու հողատարածքն առգրավել հօգուտ Հայաստանի Հանրապետության: Այս մասին հայտնում է «Հետք»-ը։ Հայցադիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան մուտքագրվել է 2025թ. հուլիսի 7-ին, վարույթ ընդունելու հարցը դեռ լուծված չէ: Գործը մակագրվել է դատավոր Սարգիս Երիցյանին: Նշենք, որ «Երևանյան կրկես» ՍՊԸ-ն ստեղծվել է 2006թ. մարտին: Ընկերության 76.5%-ը 2019թ. նոյեմբերից պատկանում է «Տաշիր Կապիտալ»» ՓԲԸ-ին: Վերջինիս տնօրենը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի որդին է՝ Նարեկ Կարապետյանը: Պետական գույքի կառավարման կոմիտեն պահանջում է լուծել Պետգույքի կառավարման կոմիտեի և գնորդի միջև 2006թ. փետրվարի 14-ին կնքված պետական գույքի օտարման, նույն տարվա հունիսի 22-ին նոտարական վավերացմամբ կնքված ներդրման պայմանագիրը, դեկտեմբերի 8-ին կնքված գրավի պայմանագրերը: Կոմիտեն պահանջում է լուծել նաև կողմերի միջև 2011թ. օգոստոսի 13-ին կնքված պայմանագիրը և որպես այդ պայմանագրերի լուծման հետևանք՝ անվավեր ճանաչել Երևան քաղաքի Ագաթանգեղոսի 1 հասցեում գտնվող 6070քմ մակերեսով անշարժ գույքի, 180.9քմ մակերեսով օժանդակ շինության և դրանց զբաղեցրած 0.57598 հա մակերեսով հողամասի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումներն ու գրանցամատյանի գրառումները։ Պահանջ է դրվել նաև նշված անշարժ գույքերը բռնագանձում տարածելու միջոցով առգրավել հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Պետական գույքի կառավարման կոմիտեի՝ դրանց նկատմամբ ճանաչելով Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։ Հիշեցնենք՝ 2011թ. սեպտեմբերին սկսվեցին կրկեսի շենքի վերանորոգման աշխատանքները՝ նախատեսելով այն ավարտել 2014թ. վերջին: Սակայն շինաշխատանքների ընթացքում որոշվեց հին շենքը քանդել և կառուցել նորը: 2012թ. սեպտեմբերի 8-ին կրկեսի հին շենքը պայթեցվեց, տեղում կառուցվեց նոր շենք՝ ավելի մեծ տարածքով: «Երևանյան կրկես» ընկերության տնօրենը 2012թ. նամակով դիմել է Կառավարություն՝ խնդրելով երկարաձգել նախագծի ավարտը մինչև 2015թ., ինչին Կառավարությունը համաձայնել է, սակայն մինչ օրս կրկեսը շահագործման չի հանձնվել: Արտաքուստ նոր շենքը կանգուն է, սակայն շինաշխատանքներն ամբողջությամբ ավարտված չեն: Նշենք, որ Կարապետյաններն ու նրանց պատկանող ընկերությունները իրավապահների ու պետական մարմինների ուշադրության կենտրոնում հայտնվեցին, երբ 2025թ. հունիսի 17-ին գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը news.am կայքին տված հարցազրույցում, անդրադառնալով եկեղեցի-իշխանություն հարաբերություններին։ |
Այսօր Հայաստանի անկախության հռչակագրի օրն է
2008:48Սպասվող եղանակի մասին (լուսանկար)
3608:24«Իսկ զեյնաբ լսելուց Սումգայիթի ու Բաքվի կոտորածների մասին չէիր լսո՞ւմ»․ Գայանե Ասլամազյան
9700:30«Միակ մարդը, որ բացարձակապես հայկական շահեր սպասարկող քաղաքական զրույց է անում, Բագրատ Սրբազանն է»․ Հովհաննես Ավետիսյան
7700:18«ՀԷՑ-ից ի՞նչ կա, զանգող-մանգող չի եղե՞լ»․ Հռիփսիմե Առաքելյան
241Երեկ, 23:42«Մոռացա՞ք այս տեսարանը»․ Մանուել Մանուկյան
81Երեկ, 23:18«Կարծում եմ՝ շատ լավ լուսանկար է»․ Թրամփ (տեսանյութ)
119Երեկ, 22:30«Բռնատիրությունն ու ռեժիմին ստրկամիտ ծառայությունն այսպես է լինում»․ Լիլիթ Գալստյան
82Երեկ, 22:24