«Սուտ «բարեկարգման» անվան տակ գումարներ են լվանում»․ Արթուր Չախոյան

Մի ամիս առաջ հրապարակել էի տեսանյութ Դավիթ Անհաղթ այգու «թքել-կպցնելով» իրականացվող «բարեկարգման» աշխատանքների մասին։
Երկու անգամ պաշտոնական դիմում էի ներկայացրել Երևանի քաղաքապետարան՝ պարզելու համար, թե որ ընկերությունն է իրականացնում Դավիթ Անհաղթ այգու այս «բարեկարգման» աշխատանքները և որ ընկերությունն է իրականացնում դրանց որակի և տեխնիկական հսկողությունը։
Սակայն իմ երկու դիմումներին էլ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի չակերտավոր «թաղապետը» պատասխանել է ծիծաղելի, փնթի ձևակերպումներով՝ փորձելով ամեն կերպ ծածկադմփոց անել թեման։ Այն դեպքում, երբ այս տեղեկատվությունը պետք է լինի բաց և հանրային՝ հասանելի բոլորին։
Ըստ ինձ հասած տեղեկատվության՝ չակերտավոր «թաղապետը» բարերարներից աջակցություն է խնդրում այգու բարեկարգման համար, սակայն փաստացի բարերարների աջակցությունները չեն ուղղվում այգու որակով «բարեկարգման» աշխատանքների կատարմանը։ Պարզ ասած՝ այս սուտ «բարեկարգման» անվան տակ գումարներ են լվանում։
Դրանով է պայմանավորված, որ չակերտավոր «թաղապետը» թաքցնում է, թե որ շինարարական ընկերությունն է իրականացնում Դավիթ Անհաղթ այգու «բարեկարգման» աշխատանքները և ով է իրականացնում այդ աշխատանքների որակի ու տեխնիկական հսկողությունը։ Պարզ պատճառն այն է, որ այս ամենը պարզապես «բարեկարգման» անվան տակ սև գումարներ լվանալու գործընթաց է։ Հակառակ դեպքում այսքան ջանասիրությամբ չէին փորձի ամեն ինչ գաղտնի պահել»։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում բարձրացվել է հայ գերիների հարցը (տեսանյութ)
1314:19
«Նրանց ազատության հարցը պետք է լինի ՀՀ պետական օրակարգի առաջնահերթություններից մեկը»․ Գառնիկ Դանիելյան
2514:06
«Միջազգային տիեզերական գագաթնաժողովը՝ Փարիզում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3513:48
«Գագիկ Խաչատրյանը լոգանք ընդունելու, սանհանգույցից ինքնուրույն օգտվելու հնարավորություն չունի»․ Երեմ Սարգսյան (տեսանյութ)
5313:36
Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6612:42
«Ադրբեջանական քարոզչությունը սկսել է շրջանառել, թե իբր հայերը Կրասնոդարը դարձնում են «երկրորդ Ղարաբաղ»»․ Արա Պողոսյան
6512:36
Սամվել Կարապետյանը պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրի և փոխհատուցում վճարի
6712:24
«Ուկրաինան հարվածել է Դաղստանի ծովային առևտրային նավահանգստին»․ Զելենսկի (տեսանյութ)
14712:19