«Իշխանությունը շատ լավ գիտի, որ մենք որևէ ապօրինի գործողություն չենք պլանավորում»․ Արտակ Բեգլարյան
![]() 264 Շաբաթ, 12 հուլիսի, 2025 թ., 19:12 «Մեր հանրահավաքի գլխավոր նպատակն է ցույց տալ, որ կողմ չենք այս իշխանությունների վարած քաղաքականությանը՝ արցախցիների վերաբերյալ, դա վերաբերում է և՛ արտաքին, և՛ ներքին հարցերին»,- այս մասին արցախցիների հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ մարտի 29-ին հրապարակված պահանջագրի կետերից շատ քիչ մասին են լուծումներ տրվել։ «Իշխանությունը շատ լավ գիտի, որ մենք որևէ ապօրինի գործողություն չենք պլանավորում, դա գրավոր և բանավոր ներկայացրել ենք։ Բացի հանրահավաքից՝ երթի իրազեկում և շարունակական նստացույցի իրազեկում է եղել, սակայն միայն հանրահավաքն է արտոնվել: Երթի ու նստացույցի վերաբերյալ, իմ գնահատմամբ, չհիմնավորված հիմքեր են ներկայացրել իրենց մերժման համար: Իրենց խոսքով՝ անհնազանդության գործողությունները խախտում են հասարակական կարգը, այնինչ՝ դրանք մեր քաղաքացիական իրավունքն են, և մենք իրավունք ունենք համապատասխան գործողություններ իրականացնելու»,- նշեց Բեգլարյանը։ Նա հույս հայտնեց, որ հանրահավաքի ընթացքում բանակցությունների արդյունքում կարող են երթի և նստացույցի թույլտվություն ստանալ։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
