««Գլոբալ Կրեդիտ» ՓԲԸ-ն երեք վարկ է ձևակերպել՝ առանց քաղաքացու գիտության»․ Մհեր Կարագոզյան

«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Զեղծարարություն, հարկադիր ճնշումներ և Գլոբալ Կրեդիտի անօրինական վերաբերմունքը։
Քաղաքացի Ս. Ս.֊ը փետրվարի 10-ին, 2025թ․, փորձել է վարկ ձևակերպել «Յունիբանկ»-ում։ Սակայն նրան մերժել են՝ պատճառաբանելով, որ ինքը գտնվում է հարկադիրի ցանկում։
Բացահայտվել է, որ առանց իր գիտության և համաձայնության նրա անունով ձևակերպվել են երեք վարկեր՝ 80.000 դրամ, 40.000 դրամ, 20.000 դրամ։
Վարկերը տրամադրել է «Գլոբալ Կրեդիտ» ՓԲԸ-ն։
Արդյունքում տուժողը հայտնվել է հարկադիրում՝ 600․000 դրամ պարտավորությամբ, որը կարճ ժամանակում շարունակում է անհասկանալի չափերով աճել։
Ս.֊ն դիմել է ոստիկանություն, նամակ է ուղարկել Կենտրոնական բանկ։ ՀՀ ԿԲ-ի տարածած հայտարարության համաձայն՝ նման դեպքերում վարկային կազմակերպությունները պարտավոր են սառեցնել պահանջները մինչև քրեական գործի ավարտը և չեղարկել տոկոսագանձումները։ Սակայն «Գլոբալ Կրեդիտ» ՓԲԸ-ն այդ կանոնն իր զոհերի նկատմամբ չի կիրառում։
Ինչո՞ւ են մյուս վարկային կազմակերպությունները քաղաքացիներին վերաբերվում օրենքի ու ԿԲ-ի հստակ դիրքորոշման համաձայն, իսկ Գլոբալ Կրեդիտը շարունակում է ճնշել տուժողին։
Ի՞նչ շահերով է առաջնորդվում այս ընկերությունը և ինչու՞ են վերահսկողական մարմինները լռում։
Այսպիսի դեպքերը միայն մեկ մարդու խնդիր չեն․ դրանք ցույց են տալիս ամբողջ համակարգի անարդարությունը։ Եթե այսօր Ս.֊ն է տուժողը, վաղը կարող է լինել ցանկացած քաղաքացի»։

Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
170Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
204Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
403Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
626Երեկ, 14:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
730Երեկ, 10:46
Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ երեք բազաներին
474Երեկ, 09:29
Երևանում ծառը, որի մասին բազմիցս ահազանգել են, տապալվել է՝ վնասելով գազախողովակներ, ավտոմեքենաներ
30420.07.2026, 23:48
Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ
29520.07.2026, 23:36