«Հարավային Կովկասում ԱՄՆ-ն ունի մեկ դաշնակից, և այդ մեկը Թուրքիան է». Նարինե Դիլբարյան
![]() 162 Երեքշաբթի, 15 հուլիսի, 2025 թ., 04:06 ԵՊՀ Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է․ «Հայաստանի հետ կապված ինչ նախաձեռնում, որը հնչեցվում է ԱՄՆ-ի անունից, կեսից պարզվում է՝ թիկունքին Թուրքիան է։ Փորձում ես հուսապնդվել, թե երրորդ չեզոք կողմ է, հայկական շահերի համակշռող, շատ արագ պարզ է դառնում՝ Հարավային Կովկասում ԱՄՆ-ն ունի մեկ դաշնակից, և այդ մեկը Թուրքիան է. իհարկե, թիվ մեկ գործընկերն Իսրայելն է, բայց Թուրքիան ևս առաջնային ընտրյալ է։ Եւ ուրեմն, միջազգային տարբեր լրատվական աղբյուրներ «թեժ» լուր են տարածում, թե Միացյալ Նահանգներն առաջարկել է վերահսկողության տակ վերցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսված տրանսպորտային միջանցքը՝ փորձելով Հարավային Կովկասի հակամարտող երկու երկրների միջև վաղուց արդեն փակուղային բանակցությունները աշխուժացնելու համար։ Սույն լուրը ուրբաթ ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը: Բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրները պնդում են, որ հենց Թուրքիան է ի սկզբանե առաջարկել միջանցքը կառավարող մասնավոր ընկերության որոնման գաղափարը, որը հավանության է արժանացել ինչպես Հայաստանից Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Ադրբեջանից Իլհամ Ալիևի կողմից: Միով բանիվ. բանալի բառը Թուրքիան է, թուրքական եռանկյունին՝ որպես բերմուդյան՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Այլ եռանկյուն է պետք»։ Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
