Երեքշաբթի, 15 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +34 °C

Արել են ամեն բան` Փաշինյանի աչքին բարձրանալու համար․ «Ժողովուրդ»

Արել են ամեն բան` Փաշինյանի աչքին բարձրանալու համար․ «Ժողովուրդ»
238
Այսօր, 08:54

«Ժողովուրդ»-ը գրում է. «Շաբաթ օրը՝ հուլիսի 12-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ողջ քաղաքական էլիտան Գորիսում է եղել: Իշխանականները Գորիս են գնացել ուրբաթ երեկոյան, հավաքույթ կազմակերպել, միմյանց հետ զրույցներ, քննարկումներ են ունեցել, իսկ շաբաթ առավոտյան սկսել են ՔՊ քաղաքական ժողովը:
Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ փակ հանդիպման ընթացքում նախ օրակարգը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը. 2026 թվականի խորհրդարանական ընտրություններ, սեպտեմբերի 20-ին կայանալիք ՔՊ վարչության ընտրություն, այնուհետև գրեթե բոլոր ՔՊ-ականները, միմյանց հերթ չտալով, ելույթներ են ունեցել ու հարցեր տվել Փաշինյանին՝ ինչն ինչպես անել: Աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ականները ամեն բան արել են Նիկոլ Փաշինյանի աչքին բարձրանալու համար, որպեսզի ներառվեն 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընտրացուցակում»:

Մանրամասները՝ թերթի համարում: