Կանչել են բացատրության. «Հրապարակ»
![]() 221 Երեքշաբթի, 15 հուլիսի, 2025 թ., 09:12
«Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ աշխատանքային այցով մեկնեց Բրյուսել, ապա՝ Փարիզ, հանդիպելու Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Մակրոնի հետ: Այցն անսպասելի է եղել նաև ՔՊ-աններից շատերի համար, քչերն են իմացել դրա մասին։ Որոշ տեղեկություններով, հրատապ այցը Բրյուսել պայմանավորված է եղել օրեր առաջ Աբու Դաբի այցով և այնտեղ ձեռք բերված պայմանավորվածություններով։ Ուշագրավ է, որ պաշտոնական հաղորդագրության մեջ ևս նշվում է այդ մասին․ «Անդրադառնալով անվտանգության հետ կապված մի շարք մտահոգությունների, այդ թվում՝ արտաքին տեղեկատվության մանիպուլյացիաներին և միջամտությանը, ապատեղեկատվությանը եւ կիբերսպառնալիքներին, ԵՄ-ն առաջարկեց համագործակցել Հայաստանի հետ… Հայաստանի տեղեկատվական էկոհամակարգին աջակցելու համար ԵՄ-ն հայտարարեց անկախ լրատվամիջոցների ամրապնդման համար նախատեսված 1.5 միլիոն եվրոյի նոր փաթեթի մասին»։ Ինչպես նաև՝ «Նախագահ Կոշտան և նախագահ ֆոն դեր Լայենը շնորհակալություն հայտնեցին Հայաստանին՝ սերտ համագործակցության և պատժամիջոցների շրջանցումը կանխելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի համար»: Խոսքը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին է, իսկ դրանց շրջանցումը կարող էր նպաստել մեր տնտեսությանը և մեր տնտեսվարողներին եկամուտներ ապահովելուն»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
