«Կարիքավորներին մերժել են, իրենք պետբյուջեից 29 մլն դրամ պարգևավճարներ ստացել». Ոսկան Սարգսյան

440
Երեքշաբթի, 15 հուլիսի, 2025 թ., 14:30
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կարիքավոր 139 բնակիչների աջակցություն ստանալու դիմումները մարզպետարանում մերժել են, իրենք պետբյուջեից 29 միլիոն դրամ պարգևավճարներ ստացել
Տեղեկատավական հարցում կատարելով՝ Տավուշի մարզպետի աշխատակազմից տեղեկացել եմ, որ 2025 թվականի հուլիսի 7-ի դրությամբ մարզպետի աշխատակազմի աշխատակիցները ստացել են 29 միլիոն 90 հազար 700 դրամ պարգևավճար:
2025 թվականի հուլիսի 7-ի դրությամբ Տավուշի մարզպետի աշխատակազմում ստացվել է քաղաքացիներից ֆինանսական աջակցության 798 դիմում, դրական լուծում է տրվել 659-ին, ընդհանուր հատկացվել է 32 միլիոն 510 հազար դրամ ֆինանսական աջակցություն։ Մարզպետարանում մերժել են կարիքավոր 139 բնակիչներին ֆինանսական օգնություն հատկացնել»:
Աղբյուրը` Ոսկան Սարգսյան

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
27219.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
25519.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
152616.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
125015.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
74014.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
164513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
74912.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
199410.11.2026, 19:37