«Եթե մենք համաձայնենք այդ առաջարկին, ոչ մի արտապատվիրակում չի լինելու». Էդմոն Մարուքյան
![]() 255 Երեքշաբթի, 15 հուլիսի, 2025 թ., 17:48 ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը․ «2022 թվականին Հայաստանի միջազգային գործընկերները ասում էին, որ պետք է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը կապահովեն միջազգային մեխանիզմներով: Այսօր մեզ փորձում են համոզել արտապատվիրակել Սյունիքի ճանապարհը։ Առաջարկում են խուսափել «միջանցք» եզրույթը օգտագործելուց՝ այն կոչելով արտապատվիրակված հայկական ճանապարհ, սակայն վերահսկողությունն, իբր, ամերիկյան ընկերությունն է իրականացնելու, ինչին էլ Ադրբեջանն է դեմ: Ինչպես այն ժամանակ միջազգային մեխանիզմները չգործեցին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության ապահովման համար, այլ տեղի ունեցավ էթնիկ զտում և հայրենազրկում, այնպես էլ հիմա, եթե մենք համաձայնենք այդ առաջարկին, ոչ մի արտապատվիրակում չի լինելու․ Ադրբեջանը պարզապես ստանալու է իր երազած միջանցքը Սյունիքում, իսկ մենք դրա նկատմամբ վերահսկողություն չենք ունենալու։ Հետևաբար, պետք է առաջ քաշել հետևալ խոսույթը. «անարգել ճանապարհ» տրամադրելու պարտավորությունը ծնվել է Լեռնային Ղարաբաղի գոյության պայմանով, և եթե չկա ԼՂ-ն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներով, ուրեմն չկա նաև դրանից բխող որևէ պարտավորություն: Հասկանո՞ւմ եք, որ չկա «անարգել» կամ «անխոչընդոտ ճանապարհ», չկա «միջանցք» կամ «արտապատվիրակված ճանապարհ» տալու այդպիսի առանձին պարտավորություն, եթե չկա Լեռնային Ղարաբաղը։ Այսպիսով, Հայաստանը որևէ առանձին ճանապարհ տրամադրելու պարտավորություն չունի, իսկ ապաշրջափակման համար՝ բոլոր ճանապարհները պետք է բացվեն»: Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
