«Ոչ մեկը չի կարող շուկային ասել՝ պետք է ընդունես բռակ կամ հիվանդ ապրանքը». Տիգրան Պետրոսյան

ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը, տնտեսվարողների հետ հանդիպումից հետո, պատասխանել է լրագրողների հարցերին: «Ընդունող կողմը հստակ ուզում է, որ բուսասանիտարական ապրանքները, որոնք ներկրվում են իր երկիր, լինեն համապատասխան ընդունող կողմի ստանդարտներին, որը նորմալ երևույթ է: Մենք ունենք ռուսական շուկա, արտադրողներն ուզում են այնտեղ արտահանել, որովհետև մեր արտադրողների համար միգուցե դա է նպատակահարմար, բայց կան խնդիրներ՝ կապված հիվանդությունների, վնասատուների հետ: Ասացինք՝ սրանից հետո տրվելու են բուսասանիտարական սերտիֆիկատներ, խնդիրները պետք է բացակայեն»: Լրագրողները հարց բարձրացրեցին ստեղծված իրավիճակում արտադրողների վարկային խնդիրների մասին. «Վարկ են վերցրել ինչի՞ համար, որ արտադրեն ապրանք, որը համապատասխան է միջազգային շուկային: Եթե արտադրում ենք ապրանք, որը ենթակա չէ այդ շուկա ներկրման համար, ոչ մեկը չի կարող այդ շուկային ստիպել, ասել՝ դու պետք է ընդունես հիվանդ ապրանքը... Լուծումն արդեն ասել ենք՝ պետք է իրենց ջերմոցներում խիստ հետևողական լինեն, բուժումներ...»,- նշել է ՍԱՏՄ ղեկավարը:
Մանրամասները՝ տեսանյութում:

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
34303.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
34403.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
37903.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
40203.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
32403.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
115302.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
41301.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
143201.09.2026, 18:06