Ընդդիմությունը դիմում է ներկայացրել ՍԴ՝ ՀԷՑ-ը խլելու օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՍԴ դիմում են ներկայացրել՝ վիճարկելով ՀԷՑ-ը «խլելու» վերաբերյալ իշխանությունների ընդունած օրենքի սահմանադրականության հարցը։ Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո»-ն:
Ընդդիմադիր երկու խմբակցությունները միևնույն ժամանակ, միջնորդել են, որ դիմումը վարույթ ընդունելու որոշմամբ կասեցվի նաև օրենքի գործունեությունը՝ մինչև ՍԴ-ի կողմից վերջնական դատական ակտ կայացնելը։ Հուլիսի 11-ին ներկայացված դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում դեռևս չի կայացվել, համենայն դեպս՝ ՍԴ կայքում այդ մասին որևէ տեղեկություն չկա, դիմումատուները ևս պատասխան չեն ստացել, սակայն առաջիկայում որոշումն սպասվում է՝ նկատի ունենալով օրենքով նախատեսված եռօրյա ժամկետը։
«Թեև ՍԴ ներկա կազմից մեծ հույսեր չկան, բայց սա կարևոր է նաև միջազգային դատական ատյաններում՝ գործի քննության հետագա ընթացքն ապահովելու համար։ Հուսամ՝ ՍԴ դատավորներն այդքան խելամտություն կունենան՝ ճիշտ որոշումներ կայացնելու, այն է՝ փոփոխություններն ակնհայտ հակասում են Սահմանադրությանը»,- աղբյուրի հետ զրույցում ասել է Արծվիկ Մինասյանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
34303.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
34403.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
37903.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
40203.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
32403.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
115302.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
41301.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
143201.09.2026, 18:06