Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Հույս ունեն մարդկանց համոզել, որ երկիր փող կմտնի ու բոլորը կօգտվեն»․ Տիգրան Աբրահամյան

«Հույս ունեն մարդկանց համոզել, որ երկիր փող կմտնի ու բոլորը կօգտվեն»․ Տիգրան Աբրահամյան
200
Չորեքշաբթի, 16 հուլիսի, 2025 թ., 09:42

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառավարությունը միջանցքային տրամաբանությամբ կոմունիկացիայի հարցում հույսը դրել է այն բանի վրա, որ հնարավոր կլինի մարդկանց համոզել, որ երկիր փող կմտնի ու բոլորը դրա բարիքներից կօգտվեն:
Թուրքիայի նպատակը ՀՀ մտնող փողը ենթակառուցվածքների, մարդկանց վրա ազդեցության և որպես վերջնահետևանք՝ քաղաքական վերահսկողության վերածելն է:
Այդ ուղին տարբեր երկրների համար տարբեր նշանակություն ունի՝ ամբիցիաներից մինչև աշխարհաքաղաքական, որտեղ յուրաքանչյուրը փորձում է իրենը պոկել, իսկ Հայաստանը դիտորդի կարգավիճակով հետևում է, թե ինչ կանեն իր հետ ու ինչ «կռճոներ» կշպրտեն»: