«ՀՀ տնտեսությունն ու քաղաքացիները շարունակում են սպասարկել բանկային ոլորտի գերշահույթները». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի առևտրային բանկերը 2025 թվականի առաջին կիասմյակում ստացել են 201 միլիարդ դրամի, այսինքն ավելի քան 500 միլիոն դոլարի զուտ շահույթ:
Հայաստանի տնտեսությունն ու քաղաքացիները շարունակում են սպասարկել բանկային ոլորտի գերշահույթները:
Ես ոչինչ չունեմ բանկային ոլորտի դեմ: Ավելին, ոլորտը համարում եմ տնտեսական օրգաննիզմի կարևոր մասերից մեկը, որի առողջությունը իսկապես կարեւոր է ընդհանուր տնտեսական օրգանիզմի համար:
Բայց, տվյալ պարագայում մենք ունենք մի վիճակ, երբ ամբողջ օրգանիզմն է աշխատում մի «օրգանի» գերշահույթների համար: Նորմալ չէ, երբ տնտեսության մեջ բանկային ոլորտը տարիներ շարունակ ստանում է կանոնավոր գերշահույթներ, իսկ օրինակ արտահանման, արդյունաբերական սեկտորում արձանագրվում է նվազում, փոքր ու միջին բիզնեսի համար արձանագրվոում է հարկային բեռի ավելացում, երկրում արձանագրվում է արտաքին ներդրումների նվազում:
Դա արդեն բոլորովին չի խոսում առողջության մասին, այլ տնտեսության հանդեպ բանկային համակարգի դոմինանտության, որին, իր տնտեսական քաղաքականությամբ, նպաստում է կառավարությունը»:

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
34303.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
34403.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
37903.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
40203.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
32403.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
115302.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
41301.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
143201.09.2026, 18:06