«Երևանում ավելանում է նոր բեռ` 30 հարկանի 7 շենք»․ Գրիգոր Իսկանդարյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանում ավելանում է նոր բեռ՝ 30 հարկանի 7 շենք․
Դավթաշեն վարչական շրջանի 3-րդ թաղամասում նախատեսվում է կառուցել 7 հատ 30 հարկանի շենք։ Երևան քաղաքում այս ջրանջատումների և հոսանքազրկումների ֆոնին, նորից շինթույլտվություններ են տալիս։ Ու երբ զանգում ենք «վիոլա», հարցնում, թե ինչո՞ւ ժամը 12:00 հետո ջուր չկա, պատասխանում են, որ ջրի քանակը չի հերքում, քանի որ շատացել են շենքերը։ Ի՞նչ է ստացվում, որ այս քաղաքային իշխանությունները իրենց գրպանները լցնելու համար տալիս են բազմաթիվ շինթույլտվություններ՝ չմտածելով, որ այդ ամենը ազդում է հասարակ քաղաքացու կենսամակարդակի վրա։
Կարծում եմ բոլորդ նկատել եք, որ մի փոքր «ծակ» են գտնում, շենք են սարքում ու դրա պատճառով ավելացել է՝
1. ջրանջատումները
2. հոսանքազրկումները
3. խցանումները
4. ջրհեղեղները
5. կոյուղատար համակարգերի խափանումները
6. օդի աղտոտվածությունը, որը հասել է ռեկորդային ցուցանիշների
Դավթաշենում նախատեսվող շինարարությունը տևելու է 6 տարի։ 6 տարի շարունակ Դավթաշենում անպակաս է լինելու փոշին, կեղտը և աղմուկը։ Եվ քանի որ Երևանում արդեն չի գործում եկամտային հարկից աջակցություն ծրագիրը, այդ շինարարության ավարտը վտանգված է»։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
34303.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
34403.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
37903.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
40203.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
32403.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
115302.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
41301.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
143201.09.2026, 18:06