Շաբաթ, 19 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«Վեոլիա ջուրն ումի՞ց է պակաս, որ լավ աշխատի»․ Հակոբ Բադալյան

«Վեոլիա ջուրն ումի՞ց է պակաս, որ լավ աշխատի»․ Հակոբ Բադալյան
79
Այսօր, 03:12

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շատ քաղաքացիներ հարց են բարձրացնում, թե ինչո՞ւ չի ազգայնացվում կամ պետականացվում Վեոլիա ջուրը:
Նախ, հարգելի հայրենակիցներ, ջրային համակարգը պետական է, պարզապես հավատարմագրային կառավարման է հանձնվել ֆրանսիական ընկերությանը: Վեոլիա ջուրը հավատարմագրային կառավարիչն է, ոչ թե համակարգի սեփականատերը: Իհարկե, կարելի է բարձրացնել հավատարմագրային կառավարչի արդյունավետության հարցը, դրանից բխող հետևություններով ու քայլերով:
Բայց, այստեղ կա մի սկզբունքային պահ: Ընկերությունը գործնականում ոչ մի վատ բան չի անում՝ ընդամենը վատ է աշխատում: Մեզանում շատ սովորական մի բան: Իսկ ո՞ր համակարգն է լավ աշխատում: Վեոլիա ջուրն ումի՞ց է պակաս, որ լավ աշխատի: Մի՞թե վատ աշխատանքի համար պատասխանատվություն է հասնում: Իհարկե ոչ:
Այ, երբ կմտածեն հասարակական կամ քաղաքական նշանակության հարցերում որևէ տարբերվող դիրքորոշում հայտնել, այդ դեպքում իրենց հալը կտեսնեն»։

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան