4 անշարժ գույք, 7 մլն 154 հազար դրամ տարեկան եկամուտ․ ի՞նչ է հայտարարագրել Վահագն Խաչատուրյանը. «Ժողովուրդ»
![]() 260 Շաբաթ, 19 հուլիսի, 2025 թ., 08:54 «Ժողովուրդ»-ը գրում է. «Ինչ ունեցվածք ունի ՀՀ 5-րդ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ով ընդունում է պետական բյուջեին ու տնտեսությանը վերաբերող կարևոր որոշումներ։ 2022 թվականից՝ արդեն 3 տարի, ՀՀ 5-րդ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագիր։ Համաձայն այդ հայտարարագրի՝ Խաչատուրյանն ունի 4 անշարժ գույք՝ 2 հողամաս, 1 բնակարան և 1 ավտոկայանատեղի։ Բնակարանն ու ավտոկայանատեղին գնվել են 2002 թվականին Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Ձորաղբյուրում և Արաբկիրում գտնվող հողամասերը Խաչատուրյանը 2017 թվականին ժառանգություն է ստացել։ Նախագահը տրանսպորտային միջոցներ չի հայտարարագրել։ Հաշվետու տարվա եկամուտը կազմել է 17 մլն 154 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ նախագահի աշխատակազմից։ Վահագն Խաչատուրյանի ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 10 հազար դոլար և 10 հազար եվրո»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
