Մհեր Կարագոզյանը կոչով դիմել է բոլոր բանկերին

«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին օրերին տարբեր բանկեր հանդես են գալիս հայտարարություններով, որոնցում նշվում է, որ պատրաստակամ են աջակցել հնարավոր ֆինանսական զեղծարարությունների հետևանքով տուժած քաղաքացիներին։ Այս քայլերը, իհարկե, ողջունելի են և կարևոր՝ քաղաքացիների իրավունքների պաշտպանվածության տեսանկյունից։
Սակայն չափազանց կարևոր է, որպեսզի այս գործընթացում
ապահովվի բոլոր քաղաքացիների հանդեպ հավասար և համահունչ մոտեցում, բացառվի ընտրողական վերաբերմունքը, գործեն հստակ և միատեսակ մեխանիզմներ բոլոր բանկերի կողմից։
Չի կարող լինել իրավիճակ, երբ մեկ բանկի հաճախորդը ստանում է աջակցություն, իսկ մյուսը՝ մերժվում է՝ նույն իրավական հիմքով։ Սա խաթարում է հանրային վստահությունը ֆինանսական համակարգի նկատմամբ և հակասում է արդարության ու իրավահավասարության սկզբունքներին։
Հիշեցնենք՝ մենք ի սկզբանե պահանջել ենք արդար և պատասխանատու ֆինանսական համակարգ, որտեղ մարդու իրավունքը առաջնային է, իսկ աջակցությունն՝ անվերապահ։
Հետևաբար կոչ ենք անում բոլոր բանկերին որդեգրել միասնական, թափանցիկ և հավասար մոտեցում, պաշտպանել քաղաքացիների իրավունքները՝ անկախ նրանց անունից, իրավիճակից կամ նրանից, թե ո՞ր բանկի հաճախորդ է այդ քաղաքացին։
Արդարությունը պետք է լինի համակարգային, ոչ թե մասնակի»։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
34303.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
34403.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
37903.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
40203.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
32403.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
115302.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
41301.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
143201.09.2026, 18:06