Գևորգ Պապոյանը վրացիների հարցով Հակակոռուպցիոն կոմիտե է դիմել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե։ Դիմումը վերաբերում է վրացական անցակետում աշխատող մաքսավորներին։
Բանն այն է, որ նա իր ֆեյսբուքյան էջում գրառումներ է արել, դրանց տակ ինչ-որ օգտատերեր մեկնաբանություն են գրել, որ վրացական անցակետում հայկական բեռնատարներից կաշառք են պահանջում, որ թողնեն անցնել սահմանը:
Պապոյանը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե, որ այդ ֆեյսբուքյան գրառումները ստուգվեն, ու միջոցներ ձեռնարկվեն, այսինքն՝ բացահայտեն ենթադրյալ կաշառքի դեպքերն ու պատժեն վրաց պաշտոնյաներին։
Պապոյանի դիմումն ինքնին աբսուրդ է, քանի որ, եթե անգամ վրացական մաքսակետում կոռուպցիոն բնույթի դեպքեր են լինում, դրանցով պետք է զբաղվի ոչ թե ՀՀ էկոնոմիկայի նախարարը, այլ՝ Վրաստանի իրավապահները։
Այսինքն՝ Պապոյանը ոչ թե ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե պետք է դիմեր, այլ իր վրաց գործընկերներից պետք է պահանջեր հետաքննել այդ ահազանգերը:
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ նախարարից նման դիմում են ստացել»։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
28613.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
83713.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
34212.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
33412.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
26812.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
64011.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
97411.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
30411.08.2026, 16:54