Կիրակի, 20 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Խաշթառակի նոր կամրջի նախագծային փաստաթղթերը դեռ հաստատված չեն»․ Ոսկան Սարգսյան

«Խաշթառակի նոր կամրջի նախագծային փաստաթղթերը դեռ հաստատված չեն»․ Ոսկան Սարգսյան
152
Այսօր, 02:12

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարզպետը հայտնում է, որ 5 ամսում Խաշթառակում կամուրջ են կառուցելու, սակայն դա անիրական է

2024թ․ մայիսի 27-ի ջրհեղեղը, վարարած Աղստև գետը վնասեցին Խաշթառակ գյուղի հիմնական կամուջը, որը սպասարկում էր Խաշթառակ ու Լուսահովիտ գյուղերին։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ, թե Խաշթառակի հիմնական կամուրջը ե՞րբ է վերականգնվելու։ Մարզպետարանից հայտնել են․ «Նախագծային փաստաթղթերը հաստատվելուց հետո, 2026 թվականին կմեկնարկվի և շահագործման կհանձնվի Խաշթառակի նոր կամուրջը»:
Խաշթառակի նոր կամրջի նախագծային փաստաթղթերը դեռ հաստատված չեն, այս տարվա մնացած 5 ամսում նոր կամուրջ կառուցելը իրատեսական չէ»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան