«Հազարավոր մարդիկ զրկվել են աշխատատեղերից, իսկ պետական բյուջեն` հարկերից»․ Դերենիկ Մալխասյան

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանի գրառումը. «Իշխանությունը քաղաքական հետապնդումների նոպայի մեջ փակել է տվել Տաշիր պիցցաների ցանցը։ Հազարավոր մարդկանց զրկել է աշխատատեղերից, իսկ պետական բյուջեն՝ հարկերից։
Այս խայտառակ գործընթացին զուգահեռ ինֆորմացիոն դաշտը լցնում են «դարակազմիկ» լուրով, թե տեսեք-տեսեք 2030թ-ին Հայաստան է գալու ամերիկական ինչ-որ անորակ արագ սննդի ռեստորանային ցանց՝ 600 աշխատատեղով։ Ժողովուրդը կասեր՝ Էշ մի սատկի՝ գարուն կգա։ Ու սա ներկայացնում են որպես երկրի տնտեսական զարգացման ցուցիչ։ Իշխանությունը աչքով-ունքով հասկացնում է, թե տեսեք ռուսական կապիտալով բացված, բայց հայկական ռեստորանային ցանցը վարի ենք տալիս, բայց բերում ենք ամերիկական ցանց։ Ասել է թե՝ նիկոլական հերթական անորակ «ինքնիշխանական» խաղեր, որը շատ թանկ է նստում մեր ժողովրդի վրա։
Մի զանգված էլ կա, որը ամերիկականի անուն լսելուց ոտքերը թուլանում է ու կարևոր չէ, թե ինչ զիբիլ է։ Խիստ ոգևորվում են նման անորակ քարոզչական տրյուկներից։ Դա մոտավոր այն հատվածն է, որը նույն ձև ոգևորվում ու գրգռվում է հանքերը փակելու հեռանկարից, որոնց համոզել են, որ եթե հանքերը փակեն՝ Հայաստանը դառնալու է դրախտավայր։ Սրանք այն մարդիկ են, որոնք հավատում են, որ մորի աճեցնելով ու մեղու պահելով՝ «1 տոննա մեղրը ավելի թանկ է, քան 1 տոննա պղինձը» բանաձևի շրջանակներում կարող են բարեկեցիկ պետություն ունենալ։ Մի խոսքով՝ հակապետական ու հակատնտեսական մտածողության խրախճանքի երկիր Հայաստան»։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
34303.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
34403.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
37903.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
40203.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
32403.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
115302.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
41301.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
143201.09.2026, 18:06