Սևանա լճում երեկվանից կորած ամուսինները հայտնաբերվել են

Ծափաթաղ և Զիլ գյուղերի միջնամասում՝ ափամերձ հատվածում, հայտնաբերել են երեկ Սևանա լճում կորած ու որոնվող երևանցի ամուսիններ 60-ամյա Էմիլ Ա.-ին և 60-ամյա Արև Ա.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինները տեղափոխվել են ոստիկանության Ճամբարակի բաժին, որտեղ հայտնել են, որ երբ իրենք փչովի նավակով դուրս են եկել լիճ, սկսվել է ուժեղ քամի և իրենք չեն կարողացել կառավարել նավակը և քամին մի քանի կիլոմետր նավակը քշել է ափից մեծ հեռավորության վրա։ Անգամ իրենք արել են ամեն ինչ, որպեսզի ափից չհեռանան, սակայն քամին ոչ միայն իր սև գործն է արել, այլև թիավարելու համար նախատեսված թիերից մեկն է կոտրվել։
Հիշեցնենք՝ երեկ՝ հուլիսի 19-ին, ժամը 16։30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 քաղաքացի՝ կին և տղամարդ, ժամը 15։40-ի սահմաններում Ծափաթաղ գյուղին հարակից Սևանի լճի ափից ռետինե փչովի նավակով նավարկել են դեպի լճի խորքը ու մի քանի ժամ է չեն վերադարձել։

«Փոքրիկ Հիտլերիկը մեզանից լավ գիտի, թե ինչ կեղծիքներով է վերարտադրվել»․ Հարություն Խաչիկյան
1101:06
«Երիտասարդությանը պետք է տալ հարթակ և գործիքներ՝ ինքնադրսևորվելու»․ Հրայր Կամենդատյան
1900:54
Տեղատարափ անձրև և կարկուտ՝ Մոսկվայում․ կայծակից տուժել է 2 մարդ
103Երեկ, 23:06
«Կիրանցում ագրոզբոսաշրջության ծրագիրը մնացել է թղթի վրա»․ Ոսկան Սարգսյան
64Երեկ, 22:42
«Ամոթ է, գոնե փողի կռիվ չտայիր»․ Սոֆյա Հովսեփյան
79Երեկ, 21:54
«Վարորդներից ոմանք իրենց վերապահել են հսկիչի, ոստիկանի, գժականի դերը»․ Կարեն Հեքիմյան (տեսանյութ)
111Երեկ, 19:18
«Պարտավորությունները կատարելու փոխարեն Օլամաեինները հանդես են եկել Ծառուկյանի նկատմամբ անհիմն մեղադրանքներով»․ Էմին Խաչատրյան (լուսանկար)
125Երեկ, 19:00
««Գումար չտաս՝ երեխայիդ քթից կբերեն»․ նամակագրություն՝ թիվ 134 դպրոցից»․ Լիա Սարգսյան
140Երեկ, 17:36