«էլեկտրաէներգիայի սակագնի թանկացում սպասվո՞ւմ է»․ հարց՝ Ռոմանոս Պետրոսյանին

«Ես ինքս վերջին տարիների գործունեության աուդիտ եմ իրականացնելու ՀԷՑ-ում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ-ի նորանշանակ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
Հրացին՝ սակագնի թանկացումներ սպասվո՞ւմ են, Պետրոսյանը պատասխանեց, որ չի կարող պատասխանել, այն բացառապես ՀԾԿՀ-ի որոշման տիրույթում է․ «Բայց ես, որպես ժամանակավոր կառավարիչ, հարուցված վարույթի շրջանականերում վեր եմ հանելու բոլոր օբյեկտիվ ծախսերը, ծախսումները, կապիտալիզացիան, ամորտիզացիան, որի հիման վրա ՀԾԿՀ-ն որոշումներ կկայացնի»,- ասաց Պետրոսյանը։
«Չեմ կարող երաշխավորել՝ էլեկտրաէներգիայի սակագինը որ ուղղությամբ կգնա»,-ասաց նա՝ արձագանքելով դիտարկմանը, թե Սամվել Կարապետյանն ասել էր, որ երաշխիք են տալիս՝ 10 տարի էլեկտրաէներգիայի սակագինը չի թանկանալու: «Ինչպե՞ս կարող է հարգարժան սեփականատերը 10 տարվա կանխատեսում անել, երբ չգիտենք՝ վաղը ինչ է տեղի ունենալու աշխարհում, տարածաշրջանում էներգետիկ համակարգում կամ էներգետիկ տեխնոլոգիաների զարգացման գործում: Կարող եմ երաշխավորել, որ սակագինը բխելու է բացառապես օբյեկտիվ, իրական, իրավական այն ցուցանիշներից, որոնք տեսնելու ենք ՀԷՑ-ի գործունեության մեջ»,- ասաց Պետրոսյանը։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
34303.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
34403.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
37903.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
40203.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
32403.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
115302.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
41301.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
143201.09.2026, 18:06