Երեքշաբթի, 22 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Փաստացի ուխադրուժը, ով չի տալիս հրաժարական, պահանջում է ենթադրյալ ուխտադրուժի հրաժարականը». Վահե Գրիգորյան

«Փաստացի ուխադրուժը, ով չի տալիս հրաժարական, պահանջում է ենթադրյալ ուխտադրուժի հրաժարականը». Վահե Գրիգորյան
174
Այսօր, 00:18

Փաստաբան Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հրաժարական հրաժարականից հետո.
Ներկայիս իշխանությունն ընտրվել է 2021թ նախընտրական ծրագրով, կառավարություն կազմել՝ 2021թ․ կառավարության ծրագրով։
Այս երկու ծրագրերն էլ գրել է հենց իշխող քաղաքական ուժը.
Այս երկու ծրագրերում էլ իշխող ուժը սևով սպիտակի վրա գրել է Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման անհրաժեշտության և ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևորության մասին։
Ավելին. ՔՊ նախընտրական ծրագրում գրված է նաև, որ «Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ»։
Նախընտրական ծրագիրն ու դրա հիման վրա գրված կառավարության ծրագիրը քաղաքական ուժի «կուսակրոնության ուխտն» են, քանի որ այդ ծրագրով կառավարությունն իր իսկ կամքով փաստորեն երդվում է կատարել այն, երդվում է ժողովրդի առջև և դրա դիմաց ժողովրդից ստանում է քվե։
Սակայն այս երկու ծրագրերն գրելուց ու հաստատելուց, սրանց շնորհիվ վերընտրվելուց հետո Կառավարությունը արդեն մեկ տարի անց՝ 2022 հոկտեմբերի 6-ին ուխտադրժաբար, ի հակադրումն իրեն վարչապետ դարձած կուսակցական և կառավարական ծրագրերի, խախտելով ժողովրդին տրված քաղաքական երդումը, ճանաչում է Արցախը ադրբեջանի մաս։
Այսինքն, իշխող ուժը իր իսկ ծրագրով և իր իսկ ձևավորած կառավարության ծրագրով ժողովրդի հետ ուխտ էր արել, ժողովրդին երդվել էր կատարել այն, սակայն, փաստորեն, դրժել է այդ երդումը։
Փաստորեն, քաղաքական կուսակրոնության ուխտը՝ ժողովրդին կամավոր տված երդումը Նիկոլ Փաշինյանը և իր կառավարությունն են խախտել, հետևաբար, եթե Նիկոլ Փաշինյանը պահանջում է կուսակրոնության պահանջը ենթադրաբար խախտած որևէ հոգևորականի հրաժարական, ապա ինքը դա պետք է պահանջի բացառապես իր իսկ հրաժարականից հետո՝ որպես իր կողմից տրված կամավոր երդումի նկատմամբ ուխտադրուժ գործունեության համար վրա հասած հետևանք։
Հակառակի պարագայում ստացվում է, որ փաստացի ուխադրուժը, ով չի տալիս հրաժարական, պահանջում է ենթադրյալ ուխտադրուժի հրաժարականը։
Элементарно, Ватсон!»։

Աղբյուրը`   Վահե Գրիգորյան