«Քո առողջությունը վտանգվում է հիվանդանոցում, իսկ պատասխանատվություն չկա»․ Մհեր Կարագոզյան

«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ԱՊՐՈՒՄ «ԻՐԱՎԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ» ՄԵՋ, ԵԹԵ՝
* Քո գումարը բանկից գողանում են, իսկ դու մնում ես մենակ։
* Քո ազատությունը սահմանափակում են, իսկ դատարանը սպասարկում է իշխանությանը։
* Քո առողջությունը վտանգվում է հիվանդանոցում, իսկ պատասխանատվություն չկա։
* Քո երեխան դպրոցում բռնության ու անարդարության զոհ է դառնում։
* Քո բողոքը արհամարհվում է, քո ձայնը լռեցվում է։
* Քո սեփականությունը խլում են, իսկ դու անգամ դատարան չես հասնում։
- Ո՞վ է պաշտպանում ՀՀ քաղաքացուն։
- Որտե՞ղ են մեր իրավունքները։
- Ո՞ւմ համար է պետությունը, եթե քաղաքացին դարձել է անիրավ։
* Մենք չենք լռի։
* Մենք կպայքարենք։
* Մենք կպահանջենք։
Քաղաքացին իրավազուրկ չէ՝ նա ուժ ունի հարցեր հնչեցնելու։
Ժամանակն է՝ ոչ թե ենթարկվելու, այլ հանդիմանելու։
Ու ընդհանրապես զզվացրեցիք»։

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
27019.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
25319.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
152016.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
124615.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
73914.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
164213.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
74812.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
199110.11.2026, 19:37