Կառավարությունը դադարեցրել է արևային կայանների սուբսիդավորման ծրագիրը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանի կառավարության ամենախոշոր խոստումներից մեկը եղել է էներգետիկ անկախության ապահովումը։ Սակայն պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այլեւս կարևոր չի համարում արևային էներգիայի զարգացումը։ Մինչև այս տարվա հունիսի 31-ը գործած պետական սուբսիդավորման ծրագիրը չի երկարաձգվել, ինչի մասին պարզել ենք պաշտոնական աղբյուրներից։
Նախկինում կառավարությունը սուբսիդավորում էր արեւային կայանների տեղադրման վարկերի տոկոսադրույքները տարբեր չափերով՝ կախված տեղադրման վայրից։ Մասնավորապես՝
– Բարձր լեռնային կամ/և սահմանամերձ բնակավայրեր – 14%
– Գյուղական բնակավայրեր – 12%
– Մարզային քաղաքներ – 11%
– Երևան քաղաք – 9%
Այս ծրագիրը հնարավորություն էր տալիս մինչև 10 մլն դրամ սահմանաչափով, մինչև 84 ամիս ժամկետով ստանալ վարկեր՝ սկսած 0% տոկոսադրույքից կամ վճարել 2-6 % ընդամենը: Վարկերը տրամադրվում էին բնակարանի էներգաարդյունավետ վերանորոգման նպատակով՝ ի նպաստ ավելի ցածր կոմունալ ծախսերի։
Սակայն այսօր, երբ նույնիսկ բանկերը դեռ կայքերից չեն հասցրել հեռացնել «պետական սուբսիդավորմամբ արևային վարկեր»-ի գովազդները, իրականությունն այլ է։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը չի երկարեցրել ծրագիրը։
ՏԿԵՆ-ից փոխանցեցին, որ «Բնակարանների եւ անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է 2022 թվականից, իսկ 2024 թվականի փետրվարի 23-ին, կառավարության որոշմամբ, ծրագրի ժամկետը երկարաձգվել է մինչև 2025-ի հուլիսի 1-ը: Ժամկետը լրանալու հիմքով՝ ծրագիրը դադարել է»:
Սա ոչ միայն հետքայլ է երկրի էներգետիկ անկախության ճանապարհին, այլ նաև հարված հազարավոր քաղաքացիներին, որոնք հույս ունեին տեղադրել արեւային համակարգեր և նվազեցնել կախվածությունը Փաշինյանի «ատելի» ՀԷՑ-ից։
Փոխարենը՝ կառավարությունն առաջնահերթ է համարում ՀԷՑ-ը «խլելու» և վերահսկելու ծրագիրը, քանի որ սեփականատեր-բարերար Սամվել Կարապետյանը քաղաքական հայտ է ներկայացրել՝ մասնակցելու Հայաստանում քաղաքական ընտրությունների»։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
34103.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
34203.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
37703.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
40003.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
32303.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
114802.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
41201.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
142701.09.2026, 18:06