«Կառավարությունը կռուտիտի նոր ռեկորդ է սահմանել». Ոսկան Սարգսյան
![]() 456 Չորեքշաբթի, 23 հուլիսի, 2025 թ., 17:12 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ կառավարությունը արձագանքել է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռին։ Կառավարությունը հայտնել է, որ արբիտրաժային ինստիտուտի հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը, «Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի, միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը, հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը, ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը»: Սա նիկոլերենից թարգմանած նշանակում է, որ կառավարությունը խնդիրը հիվանդ գլխից առողջ գլխի մեջ է փորձում դնել, մեծ կռուտիտով փորձում է ապացուցել, որ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի վճիռն այլ բանի մասին է, իբր թե ՀԷՑ-ում միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման մեծ ռիսկեր կան, հանրային կարգը խախտված է,պետական ավտանգության մեծ ռիսկեր գոյություն ունեն, ՀԷՑ-ում մեծ չարաշահումներ են տեղի ունենում, որը պետք է կանխարգելել, դրանց քողարկումը՝ բացառել: Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը ՀԷՑ-ը սեփականատիրոջից խլելուն միտված քայլերի համար ՀՀ կառավարությանը դեղին քարտ է ցույց տվել, կառավարությունն էլ ձևացնում է, թե ինքը խախտում չի արել, դեղին քարտն իրեն չի վերաբերում։ Դա նման է այն բանին, որ մանկապարտեզի բկլիկ սանին պատվիրել են պահարանում դրված տուփով շոկոլադը չգողանալ, հետո նրան բռնել են դունչն ամբողջովին շոկոլադով պատված, սակայն նա մանկապարտեզի դաստիարակին հավաստիացնում է, որ ինքը շոկոլադ չի գողացել, կերել»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

Եվրոմիությունը կարող է արգելել ռուսական բոլոր կրիպտոարժույթային հարթակները
16800:48
«ՀՀ-ն հրաժարվում է միջուկային էներգետիկայի մի կարևոր բաղադրիչից՝ քաղաքականից»․ Հակոբ Բադալյան
11000:06
«Ռոսատոմը» պատրաստ է հնարավորինս շուտ սկսել ՀՀ-ում ատոմակայանի կառուցման նախագիծը»․ Գալուզին
257Երեկ, 11:16
«TRIPP-ի նպատակներից է նաև Սյունիքի օգտակար հանածոների վերահսկումը»․ Վահե Դավթյան
196Երեկ, 09:42
«Հայաստանը պետք է խոսի իր շահի լեզվով և գործի հավասարության դիրքից». Արման Բաբաջանյան
24409.02.2026, 22:28
«Բուլկի վաճառողը շատ գոհ է, երբ պայմանական 1 դրամ հարկ է վճարում, որը գնում է բանակը զինելուն»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
64806.02.2026, 14:12
«Նշեք գեթ մեկ հայկական ապրանք, որն արտահանվել է Ադրբեջան»․ լրագրողը՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
51506.02.2026, 13:12
Գևորգ Պապոյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
54606.02.2026, 11:12
