«Գուսմանի համար ճակատագրական եղավ այցը օկուպացված Ստեփանակերտ». Հակոբ Բադալյան
![]() 341 Ուրբաթ, 25 հուլիսի, 2025 թ., 17:24 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ծագումով ադրբեջանցի Միխայիլ Գուսմանը ՌԴ վարչապետ Միշուստինի որոշումով ազատվել է ռուսական ՏԱՍՍ պետական գործակալության ղեկավարի տեղակալի պաշտոնից: Այդ պաշտոնը Գուսմանը զբաղեցնում էր շատ երկար ժամանակ՝ 1999 թվականից: Գուսմանի համար ճակատագրական եղավ այցը օկուպացված Ստեփանակերտ, որտեղ նա մասնակցեց Իլհամ Ալիևի կազմակերպած գլոբալ մեդիաֆորումին և բնականաբար այն մասնակիցների շարքում էր, որոնք հիացական արտահայտություններ էին արել Ալիևի հասցեին: Ադրբեջանի հետ գժտված Ռուսաստանը «չներեց» Գուսմանին այդ «հիացմունքը»: Այստեղ իհարկե մի հարց է առկա: Կարո՞ղ էր այդքան բազմափորձ, տասնամյակների «օճառագետ» Գուսմանը չհաշվարկել, որ այդ հիացմունքը կարող են և չներել, չէ՞ որ հարաբերությունը լարված է: Թե՞ Գուսմանն ուներ որոշակի համոզում, որ իրականում հարաբերության բուն էությունն ու կառուցվածքը այն չէ, ինչ երեւում է այսբերգի կամ հակասության տեսանելի մասում, հետեւաբար, ինչպես ասում են՝ «արխային» գնացել է օկուպացված Ստեփանակերտում կազմակերպված մեդիաֆորումին եւ արտահայտել իր հիացմունքն Ալիևով: Այդ հիացմունքն այնքան կարևոր էր, որ գուսմանը դրա համար պատրաստ էր զոհաբերել իր կարիերա՞ն: Իհարկե նա բավականին մեծ տարիք ունի եւ այդ տարիքն այն չէ, որ կա բարձր կարգավիճակից կառչելու ծանրակշիռ մոտիվացիա: Առավել ևս, Ալլիևը կարող է իհարկե նաև փոխհատուցել շատ շռայլ: Բայց, բոլոր դեպքերում, համենայն դեպս ուշագրավ է, որ ՏԱՍՍ գործադիր տնօրենի տեղակալը գնացել, մասնակցել ու հիացել է, ազատվելով մի քանի օր անց: Հավանաբար, նրան ազատել են ոչ այնքան գնալ, մասնակցել ու հիանալու համար, այլ պարզապես ընդհանուր տպավորությունը չփչացնելու: Որովհետև շատերի մոտ կառաջանար հարց, այդ ինչպես ե՞ն գժտվում Ռուսաստանն ու Ադրբեջանը, եթե ՌԴ պետական գործակալության երկրորդ պաշտոնյան միանգամայն հանգիստ ձևով մասնակցում է Ադրբեջանի նախագահի կազմակերպած արարողությանն ու անկաշկանդ հիանում նրանով»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
