«Եթե Փաշինյանը հավաք անի Մայր Աթոռում, կհանդիպի հակազդեցության». Քրիստինե Վարդանյան
![]() 174 Ուրբաթ, 25 հուլիսի, 2025 թ., 20:42 «Կարծում եմ, որ Փաշինյանի՝ Եկեղեցու դեմ հարձակման հետաձգման պատճառներից մեկն այն է, որ մի կողմից չի ստացվում իր պատկերացրած չափով մոբիլիզացիա, իսկ հակառակ կողմում կոնկրետ մոբիլիզացիա նկատվում է»,- «168TV»-ի եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: Նա հորդորեց չմասնակցել Փաշինյանի սրբապիղծ հավաքին, «որովհետև դա մեղք է ամբողջ կյանքի համար, և հանցագործություն է, որի համար Փաշինյանը կարող է հետո ինչ-որ պատճառաբանություններ բերել, բայց մասնակիցները պատասխանատվություն են կրում, և երկրորդը՝ խոսքը այդ նույն պահին Մայր Աթոռում մեր ներկայությամբ մեր անվերապահ աջակցությունը մեր եկեղեցուն հայտնելու մասին է»: Հարցին, թե «այսինքն՝ եթե Փաշինյանը հավաք անցկացնի Եկեղեցու տարածքում, ընդդիմությունը Մայր Աթոռում է լինելո՞ւ», պատգամավորը պատասխանեց. «Ընդդիմությունը չէ, ավելի լայն՝ հասարակությունը, որ աջակցում է եկեղեցուն, նաև ընդդիմության կազմակերպմամբ լինելու է Մայր Աթոռում՝ խաղաղ հավաքի: Փաշինյանը պետք է իմանա, որ եթե ինքը գնում է այդպիսի գործողության, հանդիպելու է հակազդեցության: Հակազդեցությունը լինելու է խաղաղ, լինելու է ներկայությամբ, և այդ ներկայության չափն ու մասշտաբներն են, որ ցույց են տալու աջակցությունը, ոչ թե՝ բռնի գործողությունները»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
