Վախենում են, որ ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը․ «Հրապարակ»
![]() 492 Շաբաթ, 26 հուլիսի, 2025 թ., 09:06 «Հրապարակ»-ը գրում է․ «Եթե մի քանի օր առաջ իշխանական շրջանակներից հորթի հրճվանքով երկրորդելով իրենց շեֆին՝ ոգևորված տարածում էին, թե Սամվել Կարապետյանը չի կարող Հայաստանում լուրջ քաղաքական հայտ ներկայացնել, շատ-շատ՝ ավագանու անդամի համար պայքարի, քանի որ ունի երկքաղաքացիություն և անգամ մի քանի երկրի քաղաքացիություն՝ Հայաստանից բացի, ինչն օրենքով խոչընդոտ է հանդիսանում բարձր պաշտոններ զբաղեցնելու համար, ապա մի քանի օր է՝ նույն կենտրոններից անհանգստություն է նկատվում։ Աղմուկ և վայնասուն են բարձրացրել, սև քարոզչություն են անում հատկապես նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի դեմ, չնայած Կարապետյանը մեկ հայտարարությունից բացի՝ հօգուտ Սամվել Կարապետյանի, ուրիշ քայլ չի արել։ Պատճառն այն է, որ նրանք ամենից շատ վախ ունեն, որ Սամվել Կարապետյանի կողմից նոր ստեղծվող ուժի վարչապետի թեկնածուն կլինի Կարեն Կարապետյանը։ Ասում են՝ Կարապետյանն այս առումով անխոցելի է, օրենքի պահանջները նա կատարել է՝ 6 ամիս ռեզիդենտ լինելու ցենզը պահպանելով և պարտաճանաչ կերպով Ռուսաստանից Հայաստան է գալիս, որ ապահովի մշտական բնակության պահանջը, որը պարտադիր է պատգամավորի, վարչապետի թեկնածուի համար։ Այսինքն՝ վերջին 4 տարիների ընթացքում մարդը պետք է տարվա մեջ 6 ամիս՝ առնվազն 180 օր բնակված լինի Հայաստանում։ Կարապետյանի թեկնածությունն անխոցելի է նաև նրա վարկանիշի և թալանի թեմաների հետ առնչություն չունենալու իմաստով»։
|

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
341Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
344Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
349Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
229Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
302Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
267Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
254Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
305Երեկ, 09:52
