«Իրանն օրեցօր ավելի կուժեղանա»․ ԻԻՀ առաջնորդի ուղերձը
![]() 201 Շաբաթ, 26 հուլիսի, 2025 թ., 10:12 ԻԻՀ գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ուղերձ է հղել Իսրայելի կողմից Իրանին պարտադրված պատերազմի հետևանքով նահատակյված ԻԻՀ քաղաքացիների, ռազմական հրամանատարների և միջուկային գիտնականների նահատակության 40-օրյակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Pars Today-ը։ Ուղերձում ասված է․ «Հանուն ամենակարող Աստծու։ Լրացավ մեր սիրելի հայրենակիցների, այդ թվում՝ ռազմական հրամանատարների և ականավոր միջուկային գիտնականների նահատակության 40 օրը։ Այս հարվածը հասցրեց չար և հանցագործ Սիոնիստական ռեժիմը, որն Իրանի ժողովրդի նենգ ու համառ թշնամին է։ Մեր նահատակներն իրենք էին ընտրել այս ուղին, հույս ունենալով արժանանալ նահատակության բարձր պատվին և նրանք հասան այդ պատվին։ Թող վայելեն այդ պատիվը։ Սակայն ժողովրդի, հատկապես նահատակների ընտանիքների և նրանց համար, ովքեր մոտիկից ճանաչել են նահատակներին, այդ դժբախտությունը դժվար, դառը և ծանր է։ Սակայն այս իրադարձության մեջ կան նաև լուսավոր կետեր։ Երկրորդ՝ նահատակների հրամանատարության տակ գտնվող ստորաբաժանումների համառությունն ու կայունությունն է, որոնք թույլ չտվեցին, որ այս ծանր հարվածը զրկի իրենց հնարավորություններից և պարտադրի կանգ առնել։ Եվ երրորդ՝ Իրանի ժողովրդի անսասանությունը, որը դրսևորվեց միասնության, հոգևոր ուժի և մարտադաշտում միասնական լինելու վճռականության մեջ։ Այս միջադեպի ժամանակ իսլամական Իրանը ևս մեկ անգամ ցույց տվեց իր հիմքերի ամրությունը։ Իրանի թշնամին սառը երկաթ է ծեծում։ Բոլոր ոլորտներում գիտելիքների և տեխնոլոգիաների զարգացման տեմպի արագացումը գիտական վերնախավի պատասխանատվությունն է։ Իսկ երկրի և ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելը հռետորների և գրողների անսասան պարտականությունն է։ Զինվորական հրամանատարների պարտականությունն է երկիրն ավելի շատ զինել ազգային անվտանգությունն ու անկախությունը պաշտպանելու միջոցներով։ Բոլոր պատասխանատու գործադիր մարմինների պարտականությունն է լինել լուրջ ու հետևողական և արդյունքի հասցնել երկրի աշխատանքը։ Հոգևորականների պարտականություններն են հոգևոր առաջնորդությունը, սրտերը լուսավորելը և մարդկանց համբերատար, հանգիստ և անսասան լինելու խորհուրդ տալը։ Հեղափոխական եռանդը և գիտակցությունը պահպանելը մեզանից յուրաքանչյուրի, հատկապես երիտասարդության պարտականությունն է։ Թող Ամենակարող Աստված օրհնի բոլորին։ Խաղաղություն Իրանի ժողովրդին, խաղաղություն նահատակված երիտասարդներին, նահատակված կանանց ու երեխաներին, բոլոր նահատակներին ու նրանց համար սգացողներին։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
341Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
344Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
349Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
229Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
302Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
267Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
254Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
305Երեկ, 09:52
